Որքան կտևեն Ռուսաստանի ռազմական գործողությունները Դոնբասում
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի ռազմական ենթակառուցվածքի ոչնչացումը և Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ և ԼԺՀ) տարածքների ազատագրումը Դոնբասում ռուսական զորքերի գործողության հիմնական խնդիրներն են, Lenta.ru-ին տված հարցազրույցում ասել է ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը։ .
«Առնվազն երկու խնդիր կա: Դրանք են` Ուկրաինայի ապառազմականացումը, այսինքն՝ նրա ռազմական ենթակառուցվածքի ոչնչացումը, որի օգնությամբ նա ութ տարի տանջում էր Դոնբասը, և ԴԺՀ-ում ու ԼԺՀ-ում ուղիղ ցամաքային գործողությունը՝ նրանց վարչական սահմաններ ելքով, այսինքն. ուկրաինական բանակի այն զորամասերի արգելափակումը, որոնք չեն ցանկանում հանձնվել և պատրաստ են դիմադրել»,- ասել է փորձագետը։
Ռազմական փորձագետը նշել է նաև ռուսական ռազմական գործողության ժամկետները։ Նա կարծում է, որ այն պետք է ավարտվի մինչեւ մարտի 2-ը։ Եթե առաջադրանքները կատարվեն ժամկետից շուտ, դա կարող է տեղի ունենալ ավելի վաղ, նշել է Լեոնկովը։