«Հրապարակ».Առաջ 3+1 էր, հիմա դարձավ 5+1
POLITICSԵրեւանի քաղաքապետն արդեն 4 տեղակալ ունի․ 1-ը՝ առաջին տեղակալ, 3-ը՝ տեղակալ։ Սակայն մենք տեղեկացանք, որ դեռեւս նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք իմքայլական ավագանին օրենքում փոփոխություն է արել՝ հավելյալ 2 փոխքաղաքապետի հաստիք բացել։
«Օրենքը մի հատ փոխել են պատերազմից հետո, երբ քաղաքապետի` քաղպաշտպանության գծով տեղակալ ավելացրին, մեկ էլ վերջերս, երբ հանվեց գլխավոր ճարտարապետի հաստիքը, եւ տեղը դրեցին փոխքաղաքապետի հաստիք։ Առաջ 3+1 էր, հիմա դարձավ 5+1»,- ասաց մեր աղբյուրը։ Այսինքն, ցանկացած պահի ավագանին կարող է նոր տեղակալ նշանակել։ Որոշ տեղեկություններով, մարտի կեսին Ավինյանը կնշանակվի եւ փաստացի կստանձնի Երեւանի կառավարումը։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



