Եթե սա է զինված ուժերի «բարեփոխում» ասվածը, ապա միանգամից արձանագրենք դրա վախճանը և մտածենք մեր հետագա քայլերի մասին. Տիգրան Աբրահամյան
BLOGՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Առավոտյան տարածաշրջանային վերլուծության ժամանակ կարևորել էի ՀՀ և Արցախի անվտանգությունն ապահովող կառույցների հատուկ միջոցառումների իրականացման և զգոնության բարձրացման մասին։
Վստահ եմ, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունը նաև մեր տարածաշրջանի համար կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ։
Եվ ի՞նչ արեց ՀՀ իշխանությունը։ Այո՛, ի պատասխան տարածաշրջանային սպառնալիքների գլխատեց Զինված ուժերի գլխավոր շտաբը։
Պաշտոնից ազատվեց ԳՇ պետը, ԳՇ պետի ամենափորձառու տեղակալը և այդ փոփոխությունները տարածվեցին վարչության պետերի և ավելի ցածր օղակների վրա։
Ես չեմ քննարկում նոր նշանակվող կադրերին, որոնց գրեթե բոլորին ճանաչում եմ, խնդիրը տուրբուլենտ ժամանակաշրջանում կտրուկ կադրային շարժերի գնալն է։
Միաժամանակ անթույլատրելի եմ համարում, երբ տարբեր օղակներում կադրային ոչ մրցակցային իրավիճակի և սղության պայմաններում զինված ուժերում այսպիսի հաճախականությամբ կադրային փոփոխություններ են իրականացվում, որն ավելի շատ «կադրային ջարդ» է հիշեցնում։
Եթե սա է զինված ուժերի «բարեփոխում» ասվածը, ապա միանգամից արձանագրենք դրա վախճանը և մտածենք մեր հետագա քայլերի մասին։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



