Բզկտված ԱՐՑԱԽ. ԾԱՄՁՈՐ. Արտակ Զաքարյան
BLOGԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:
ԾԱՄՁՈՐ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Գյուղը գտնվում է Ղարաբաղի լեռնաշղթայի արևելյան Ջիլանի լեռնաճյուղերի ձորի երկու լանջերի վրա, Կարմրաքար գյուղից վերև, Ստեփանակերտ քաղաքից 121 կմ դեպի հարավ-արևելք։ Գյուղի համայնքի վարչական տարածքում է գտնվում Սարինշեն գյուղը։ Ծամձոր գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 850 մ բարձրության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 3799 հա տարածք, որից 1300 հա գյուղատնտեսական նշանակություն, 2461 հա անտառային հողեր։
Գյուղը նախկինում անվանվել է Ծածմնձոր, Ծամձորի, հետո վերանվանվել է Ծամձոր։
Գյուղում կան պատմամշակութային հուշարձաններ՝ Սբ. Աստվածածին եկեղեցի (1696 թվական), գերեզմանոց (16-18-րդ դարեր), կամուրջ (17-19-րդ դարեր), ջրամբար (19-րդ դար), ինչպես նաև 1645 թվականի Քենե մատուռը։
Սարինշենը հնում գյուղը անվանել են Սարի շեն, Շաղախ։ 1995 թվականին վերանվանվել է Սարինշեն։ Գյուղը գտնվում է Ղարաբաղի լեռնաշղթայի արևելյան Դիզափայտի լեռների արևելյան լանջի բլրապատ մասում։ Սարինշեն գյուղի բնակիչների նախնիները հիմնականում եկել են Պարսկահայաստանի Ղարադաղ գավառի տարբեր բնակավայրներից։
Գյուղում և գյուղի հարակից տարածքներում պահպանվել են գյուղի մեջ՝ 19–րդ դարի «Սբ․Աստվածածին» եկեղեցին, 17–րդ դարի սբ․«Աստվածածին» խաչքարը, 19–րդ դարի «Վերին» աղբյուրը, գյուղից 1,2 կմ հեռավորության վրա «Շահկախ» հանդամասում՝ 1865 թ․ «Շահկախ» եկեղեցին, 17–րդ դարի Շահկախ խաչքարը, 17– 19–րդ դարերի «Շահկախ» սրբատեղին, 1875 թ․ «Ուխտավորների տունը»: Ծամձոր գյուղի հյուսիսային կողմում է գտնվում 13–րդ դարի «Հանդի ձեռք» կամ «Շաղախ» մատուռը, 19–րդ դարի տապանաքարերը, 19–20–րդ դարերի «Շաղախ» գերեզմանոցը, «Սարի» բերդը, 17–րդ դարի Շաղախ գյուղատեղի մնացորդները։
Համայնքի բնակչությունը կազմում էր 70 մարդ, գյուղում կար 27 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



