Yerevan, 09.May.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը բացահայտ մարտահրավեր է միջազգային հանրությանը. ԼՂՀ ԱԳՆ

POLITICS

Դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, Կարեն Միրզոյանը ներկայացրել է 2015թ. ընթացքում արտաքին քաղաքականության ոլորտում կատարված աշխատանքները՝ ուղղված Արցախի անկախության միջազգային ճանաչմանը, ա դրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, Արցախի զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, տարբեր երկրների հետ հնարավոր մակարդակներով համագործակցության զարգացմանը, միջազգային գործընթացներում ԼՂՀ ներգրավվածության ապահովմանը, միջազգային ասպարեզում Արցախի շահերին համահունչ նախաձեռնությունների իրականացմանը:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել արտասահմանյան տարբեր երկրների  և  Արցախի համայնքների միջև ապակենտրոնացված համագործակցության միջոցով բարեկամական հարաբերությունների ու փոխգործակցության ընդլայնման գործընթացին։ Նշվել է, որ անցնող տարում ոչ միայն ընդլայնվել են Արցախի և օտարերկրյա տարբեր համայնքների միջև ապակենտրոնացված համագործակցության շրջանակները, այլև դրանք նոր ձև և բովանդակություն են ստացել: Որպես ապակենտրոնացված համագործակցության հաջողված օրինակ` նախարարն անդրադարձել է նաև 2015 թ. աշնանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կազմակերպված «Ֆրանսիական օրեր Արցախում» փառատոնին, որին մասնակցել են քույր քաղաքները ներկայացնող Ֆրանսիայից ժամանած ավելի քան 200 հյուրեր։

Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը բացահայտ արհամարհանք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և մարտահրավեր՝ միջազգային հանրությանը։  Այդ համատեքստում Կարեն Միրզոյանը կարևորել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների անհապաղ մշակումն ու իրագործումը, ինչը թույլ կտա բացահայտել հրադադարի ռեժիմի իրական խախտողին՝ ի դեմս Ադրբեջանի, և խուսափել հակամարտության կ ողմերին ուղղված անհասցե կոչերից:

ԼՂՀ արտաքին գործերի նախարարը կարևորել է նաև տեղեկատվական ոլորտում իրականացվող աշխատանքները` նշելով, որ ԼՂՀ ԱԳՆ և ԼՂՀ մշտական ներկայացուցչությունները հետևողական գործունեություն են ծավալում Արցախի Հանրապետության մասին օբյեկտիվ և հավաստի տեղեկատվություն տարածելու ուղղությամբ, այդ թվում նաև՝ մամուլի և սոցիալական ցանցերի միջոցով:
Կարեն Միրզոյանն անդրադարձել է 2016 թ. ԼՂՀ ԱԳՆ առաջնահերթություններին՝ նշելով, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը և ԼՂՀ միջազգային ճանաչումը մնալու են Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Մամուլի ասուլիսի ավարտին Արցախի արտաքին քաղաքական օրակարգի և ԼՂՀ ԱԳՆ գործունեության արդյունավետ լուսաբանման համար որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ պարգևատրվել են շնորհակալագրերով։

ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը պատասխանել է նաև լրատվամիջոցներից էլեկտրոնային փոստով ստացված հարցերին։ 

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another