Ռուսական զորքերը շրջափակել են Կիևն արևմուտքից. ՌԴ ՊՆ
POLITICSՌուսական օդադեսանտային ուժերը միացել են հինգշաբթի Կիևի արվարձանում գտնվող Գոստոմելի օդանավակայանը գրաված դեսանտայիններին ու արևմուտքից ամբողջովին շրջափակել են Ուկրաինայի մայրաքաղաքը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ի մամլո ծառայությունը։
Ըստ նույն հաղորդագրության՝ Գոստոմելի օդանավակայանը գրավելու համար օգտագործվել է շուրջ երկու հարյուր ուղղաթիռ, խոցվել են ուկրաինական ՀՕՊ միջոցները։
«Գործողության ընթացքում ոչնչացվել են շուրջ երկու հարյուր ուկրաինացի ազգայնականներ, ռուսական դեսանտը կորուստներ չունի», - ասված է հաղորդագրությունում։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



