Ուկրաինայի ՊՆ-ն ռուսական կողմի կորուստների վերաբերյալ թվեր է հրապարակել
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինա ներխուժման մեկուկես օրվա ընթացքում ոչնչացվել է նաև 80 տանկ, 516 զրահամեքենա, 10 ինքնաթիռ և 7 ուղղաթիռ, այս մասին հայտնում է Korrespondent.net-ը։
«Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր զոհվել է Ռուսաստանի 2800 քաղաքացի, այսօր հայտարարել է պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։
Այսպիսով, հրապարակված տվյալների համաձայն, Ռուսաստանի Դաշնության կորուստները կազմել են.
- 80 տանկ
- Տարբեր տեսակի 516 զրահամեքենա
- 10 ինքնաթիռ
- 7 ուղղաթիռ
- 2800 անձնակազմ։
Նշենք, որ ռուսական կողմը չի հաստատել այս տեղեկությունը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



