ՆԱՏՕ-ն նշել է Ուկրաինայում խաղաղության «ամենաարագ և լավագույն» ուղին
INTERNATIONAL NEWSՄոսկվայի հետ բանակցությունների մասին որոշումը պետք է կայացնի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Քաղաքական գործչի խոսքով՝ նման հարցերը որոշում են պետության ղեկավարն ու նախարարների կաբինետը։ «Ինչ վերաբերում է Ուկրաինայի կառավարության, նախագահ Զելենսկու և Ռուսաստանի միջև հնարավոր բանակցություններին, իմ հիմնական ուղերձն այն է, որ նախագահ Զելենսկին և Ուկրաինայի կառավարությունը պետք է որոշեն»,- հայտնել է նա դաշինքի դիրքորոշումը։
Ստոլտենբերգի խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը ցանկանում է տեսնել, թե ինչպես «Ռուսաստանը կդադարեցնի հարձակումները Ուկրաինայի դեմ»։ Նրա կարծիքով՝ սա «խաղաղության ամենաարագ, ամենահեշտ ու լավագույն ուղին է»։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



