ԱՄՆ-ն առաջարկել է տարհանել Զելենսկիին, սակայն նա հրաժարվել է
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի առաջարկը, իբր, արվել է ռուսական զորքերի կողմից Զելենսկու լիկվիդացումից կամ գերեվարումից խուսափելու համար։ Ուկրաինայի նախագահը հրաժարվել է Կիևից հեռանալու առաջարկից:
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձով հայտնել էր, որ ինքը և իր համախոհները գտնվում են Կիևում և պաշտպանում են Ուկրաինան։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։