Ժիրինովսկու վիճակը գնալով վատանում է
INTERNATIONAL NEWSԼիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկուն միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին և մտցրել արհեստական կոմայի վիճակի մեջ: Այս մասին շաբաթ օրը՝ փետրվարի 26-ին, հայտնում է Mash Telegram ալիքը։
Ալիքի տվյալներով՝ Ժիրինովսկու վիճակը վերջին օրերին գնալով վատանում է։ Տեղեկություններ են եղել, որ նա դժվարությամբ է կարողանում խոսել և շնչել, ինչի պատճառով բժիշկները նրան տեղափոխել են կենսապահովման ապարատ։
Սակայն Լիբերալ-դեմոկրատական կուսակցության մամուլի ծառայությունից հայտնել են, որ քաղաքական գործչի առողջական վիճակի վատթարացման մասին տվյալները չեն համապատասխանում իրականությանը։
Կուսակցությունից հայտնել են, որ Ժիրինովսկու առողջական վիճակը գնահատվում է կայուն։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



