ՄԱԿ-ը հայտնել է, թե քանի մարդ է լքել Ուկրաինան
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին հայտնել է, որ Ուկրաինայից ավելի քան 150 հազար մարդ է հեռացել։ Այս մասին նա հայտնել է իր Twitter-ում։
«Ավելի քան 150 հազար ուկրաինացի փախստականներ այժմ հատել են հարևան երկրների սահմանը, որոնց կեսը՝ Լեհաստան, իսկ շատերը՝ Հունգարիա, Մոլդովա, Ռումինիա և այլ երկրներ»,- գրել է նա։
Նրա խոսքով՝ բնակչությունն ակտիվորեն տեղաշարժվում է նաեւ Ուկրաինայի տարածքում, սակայն ռազմական իրավիճակը «դժվարացնում է քանակի գնահատումն ու օգնություն ցուցաբերելը»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոլդովան ընդունել է Ուկրաինայից մոտ 25 հազար փախստականի։ Բացի այդ, երկիրը ստացել է ապաստանի 430 դիմում։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



