Թուրքական նեղուցները բաց են ռուսական նավերի համար
INTERNATIONAL NEWSԹուրքական նեղուցները բաց են ռուսական նավերի անցման համար, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ստամբուլի առափնյա անվտանգության վարչությունում՝ նշելով, որ համապատասխան որոշում չեն ստացել։
Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը հայտարարություն է տարածել Թուրքիայի նեղուցներով ռուսական նավերի անցումն արգելելու մասին։ Ավելի վաղ Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոնդարը հայտարարել էր, որ Կիևն Անկարայից պահանջում է փակել նեղուցները ռուսական նավերի համար։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կարող է փակել Բոսֆորի և Դարդանելի նեղուցները ռուսական ռազմանավերի անցման համար, սակայն ռուսական կողմն իրավունք կունենա իր նավատորմը վերադարձնել բազա։
«Նեղուցները բաց են, մենք նման որոշում չենք ստացել»,- ասել է վարչության ներկայացուցիչը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



