Զելենսկին պահանջել է Ռուսաստանին զրկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ձայնի իրավունքից
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, որի ընթացքում նա ասել է, որ Ռուսաստանը պետք է մնա առանց ձայնի իրավունքի համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ագրեսոր երկրին (խոսքը Ռուսաստանի մասին է - ՏԱՍՍ) զրկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ձայնի իրավունքից։ Ես դա քննարկել եմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ զրույցում»,- ասել է պետության ղեկավարը։
Զելենսկին նաև ասել է, որ Գուտերեշի հետ զրույցում ինքը կողմ է արտահայտվել Ռուսաստանի Դաշնության գործողություններն ու հայտարարությունները որպես «ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն» որակելուն։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



