Պուտինն ու Ալիևը քննարկել են Ուկրաինան
INTERNATIONAL NEWSՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության հետ կապված իրավիճակի զարգացումը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Որպես շարունակություն փետրվարի 22-ին Մոսկվայում կայացած ռուս-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցությունների` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդի հարցերի շուրջ։ Քննարկվել է նաև Ուկրաինայում Ռուսաստանի կողմից հատուկ ռազմական գործողության անցկացման հետ կապված իրավիճակի զարգացումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



