Ադրբեջանը կօգնի Ուկրաինային
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) հայտարարել է, որ Ուկրաինայում շտապօգնության մեքենաներն ու հրշեջ բրիգադները հնարավորություն կունենան անվճար լիցքավորել մեքենաները երկրի ընկերության ցանցի բոլոր լցակայաններում։ Այս մասին ТАСС-ին հայտնել է SOCAR-ի միջոցառումների կազմակերպման և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալը։
«SOCAR Energy Ukraine-ն առաջնորդվելով հումանիզմի սկզբունքներով, անվճար վառելիքով կաջակցի Ուկրաինայում շտապօգնության և հրշեջ ծառայության մեքենաներին»,- ասել է նա։
Նշվում է, որ SOCAR-ի ուկրաինական «դուստրը» մասնավորապես զբաղվում է, ավտոմոբիլային և ավիացիոն վառելիքի, նավթամթերքի մեծածախ և մանրածախ վաճառքով։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը խոստացել է օգնել իր երկրին նավթամթերքների հարցում։