Ռուսական զորքերը գրավել են Բերդյանսկը. Ուկրաինայի նախագահի գրասենյակ
INTERNATIONAL NEWSՌուսական զինվորականները իրենց վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի Զապորոժյեի մարզի Բերդյանսկ քաղաքը, այս մասին ճեպազրույցի ժամանակ նշել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը:
Դրանից մի քանի ժամ առաջ քաղաքապետի պաշտոնակատար Ալեքսանդր Սվիդլոն հայտարարել է, որ ռուսական զորքերը զբաղեցրել են քաղաքի բոլոր վարչական շենքերը:
Փետրվարի 27-ի առավոտյան Ռուսաստանի ՊՆ-ն տեղեկացրել է, որ զինծառայողները շրջափակել են Բերդյանսկը: ՊՆ-ում նշել են, որ ռուսական ուժերը հարվածներ չեն հասցնում քաղաքներին ու բնակելի տարածքներին՝ ձեռնարկելով բոլոր միջոցները խաղաղ բնակիչների պաշտպանության համար:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



