Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան երես չի թեքելու Ռուսաստանից և Ուկրաինայից
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը չի խախտի իր պարտավորությունները դաշինքների հանդեպ, որոնց անդամ է, բայց երես չի թեքվի նաև Ուկրաինայից և Ռուսաստանից։ Այս մասին նա հայտարարել է նախարարների կաբինետի նիստում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Թուրքիան չի հրաժարվի իր ազգային շահերից, սակայն չի անտեսի տարածաշրջանային և գլոբալ հավասարակշռությունը։ Մենք երես չենք թեքի Ռուսաստանից կամ Ուկրաինայից»,- ասել է նա։
Նրա խոսքով, Թուրքիան օգտագործում է Մոնտրոյի կոնվենցիայով իրեն տրված լիազորությունները՝ կապված նեղուցներում նավերի տեղաշարժի հետ, որպեսզի կանխի ճգնաժամի սրումը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



