Yerevan, 19.March.2026,
00
:
00
BREAKING


«Շրջանառությունը կընկնի, վաճառքները կկրճատվեն, կնվազեն արտահանողների եկամուտները»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Տնտեսագետ Ռոբերտ Հարությունյանի հետ զրույցում անդրադարձել ենք տնտեսական միտումներին, ՀՀ-ում առկա շարունակական գնաճին, ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների ֆոնին ՀՀ-ին սպասվող մարտահրավերներին:

Անդրադառնալով նախ 2021 թ.-ին արձանագրված շուրջ 5,7 տոկոս տնտեսական աճին՝ տնտեսագետը մեզ հետ զրույցում շեշտել է, որ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակվող աճը, այսպես կոչված, նոմինալ ՀՆԱ-ի աճն է. «Նոմինալ ՀՆԱ-ի աճն ու ռեալ աճը տարբերվում են իրարից գնաճի մակարդակով: Այսինքն, երբ մեզ մոտ շուրջ 5 տոկոսով աճ կա, ու այդ աճից հանում ենք գնաճը, ստացվում է, որ իրականում անգամ 2 տոկոս անկում ենք ունեցել կամ առնվազն աղքատացել ենք: Թեպետ մեր ֆինանսական հնարավորությունները 5 տոկոսով աճել են, բայց գնաճը, այսպես ասած, կերել է այդ հզորությունը, ավելին՝ 2 տոկոսով գերազանցել է աճի ցուցանիշը: Այնպես որ, չենք կարող ասել, թե մեր տնտեսական աճը խոստումնալից է: Ասել, որ վերականգնողական փուլում ենք ու աճում ենք, ևս այդպես չէ: Այնպես որ, 5 տոկոս տնտեսական աճը մոտ 7 տոկոս գնաճի պարագայում, իհարկե, բացասական ցուցանիշ է»:

Խոսելով մարտահրավերների մասին ու այդ համատեքստում դիտարկելով Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցները՝ Ռոբերտ Հարությունյանը շեշտեց մի քանի հնարավոր ռիսկերի մասին. «Այդ պատժամիջոցներն, այսպես թե այնպես, կարող են անդրադառնալ մեզ վրա՝ հաշվի առնելով մեր և Ռուսաստանի տնտեսությունների փոխկապակցվածությունը, փոխազդեցությունը: Այս պարագայում մենք ստիպված ենք լինելու ձգտել անհամեմատ ավելի մեծ աճի, որը շատ դժվար է լինելու ապահովել: Ամեն դեպքում, այն պետք է ապահովել՝ փորձելով դիվերսիֆիկացնել մեր շուկաները, խթանել մեր արտահանումները դեպի այլ երկրներ, ներդրումներ բերել: Պետք է փորձել նաև աջակցել մեր արտադրողին»:

Ինչ վերաբերում է ռիսկերին՝ ոլորտային տեսանկյունից, տնտեսագետի խոսքով, դա կախված է այն հանգամանքից, թե լրացուցիչ ինչ պատժամիջոցներ են կիրառելու Ռուսաստանի նկատմամբ. «Որովհետև նախկին պատժամիջոցներին, կարծես, ընտելացել էինք, դրանց ներքո աշխատում էինք, և որևէ խնդիր չկար: Իսկ երբ խոսում ենք այս նոր պատժամիջոցների մասին, ապա այս պարագայում պետք է ուղղակի հետևել, տեսնել, թե հատկապես որ ոլորտներում կլինեն այդ պատժամիջոցները: Այս պահի դրությամբ, բացի անհատների ու ընկերությունների նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից, հիմնական պատժամիջոցները վերաբերում են ֆինանսական շուկային՝ մասնավորապես բանկերին և, ընդհանրապես, ՌԴ-ի ֆինանսական հնարավորությունները սահմանափակելուն:

Ռուսական բանկերի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների մասով որոշակի խնդիր կունենան նաև մեր բանկերը: Այսինքն, այդ հանգամանքը կարող է որոշ դեպքերում բավականին նվազեցնել մեր թե՛ բանկային, թե՛ մասնավոր ոլորտի եկամուտները: Այսինքն, մենք ոչ թե ուղղակիորեն խնդիր կունենանք, այլ կընկնեն մեր եկամուտները: Մասնավորապես, եթե մեր բանկերը շրջանառություն ունեին պատժամիջոցների տակ հայտնված ռուսական բանկերի հետ, մեր բանկերի պարագայում շրջանառությունը խնդիրներ կունենա: Այս պարագայում լուծման մի քանի տարբերակ կա: Տարբերակներից մեկը հետևյալն է. ՀՀ կառավարությունը պետք է նստի ու խոսի ԱՄՆ-ի հետ՝ ասելով, որ չի կարող չաշխատել այդ բանկերի հետ, որովհետև ԵԱՏՄ-ի շրջանակներում գործընկեր է: Այսինքն, այնպես, ինչպես ժամանակին անում էինք Իրանի հետ կապված խնդիրների դեպքում, երբ Արևմուտքը, ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառեցին Իրանի նկատմամբ: Չնայած Իրանի դեպքում այլ է, ԻՀՀ-ի հետ բանկային հարաբերությունները դեռևս նորմալ չեն կարգավորվել, բայց, միևնույն ժամանակ, Իրանի հետ առևտուրը չէր կարող պատժամիջոցի տակ ընկնել: Այդ պարագայում մենք ոչինչ չէինք կարող անել՝ մի կողմից Թուրքիան է, մյուս կողմից՝ Ադրբեջանը, Վրաստանը և Իրանը: Մենք բացատրում էինք, որ Իրանը մեր բնական հարևանն է, ու միայն վրացական ուղղության վրա հենվելն ուղղակիորեն ավելացնում է Հայաստանի անվտանգային ռիսկերը»:

Հաշվի առնելով վերոնշյալը ՝ Ռոբերտ Հարությունյանը շեշտեց՝ նման բացատրություններ, քննարկումներ պետք է լինեն նաև այսօրվա իրավիճակում, որ մեր ընկերությունները գոնե կարողանան դուրս գալ հնարավոր վնասի ու ռիսկերի տակից. «Բայց, ընդհանուր առմամբ, շրջանառությունը կընկնի, վաճառքները կկրճատվեն, և կնվազեն հատկապես մեր արտահանողների եկամուտները: Այս պատժամիջոցներն անպայման կազդեն Ռուսաստանի տնտեսական վիճակի վրա, Ռուսաստանը կունենա որոշակի տնտեսական անկում, ինչն ուղղակիորեն ազդելու է ռուս սպառողի ֆինանսական հնարավորությունների վրա: Այն, ուզենք, թե ոչ, կրճատվելու է»:

Նա հավելեց, որ ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների ֆոնին մի կարևոր բան ևս տեղի է ունենում. «Խոսքը նավթի գնի բարձրացման մասին է: Դժվար է ասել՝ ռուս-ուկրաինական խնդրի հանգուցալուծման դեպքում այն կիջնի՞, թե՞ ոչ, բայց եթե այս իրավիճակը շարունակվի, ուղղակիորեն անդրադառնալու է մեր քաղաքացիների եկամուտների վրա: Այսինքն, ենթադրում եմ, որ վառելիքի գինը կբարձրանա, ինչն ուղղակիորեն ազդելու է մեր քաղաքացիների սոցիալական վիճակի վրա: Սա ևս պետք է հաշվի առնել՝ հասկանալու, թե ինչպես է պետք այդ գործոնը կոմպենսացնել, և ինչ պետք է անել: Ծանր ժամանակաշրջան է, բայց այդ ուղղությամբ ևս պետք է աշխատել»:

Անդրադառնալով մեզ մոտ առկա ընդհանուր գնաճային ֆոնին՝ տնտեսագետը նախ նշեց, որ ԿԲ-ն բավականին պրոֆեսիոնալ տիրապետում է այն գործիքներին, որոնցով կարողանում է զսպել գնաճը: «Մեր ԿԲ-ն այս գնաճը սկսել էր զսպել դեռ անցած տարվանից: Այսինքն, եթե հանկարծ այդ ժամանակ գործիքներ չկիրառեինք, օրինակ՝ շրջանառությունից գումարների կրճատման միջոցին չդիմեինք, կարող է և ունենայինք այնպիսի գնաճ, ինչպես ԱՄՆ-ում, ՌԴ-ում էր: Խոսքը շատ դեպքերում 10-15 տոկոսով գնաճի մասին է: ԿԲ-ն միջնաժամկետ վերահսկողություն է իրականացնում, և իրենց համար կարևոր է ոչ թե այս պահին առկա գնաճի ցուցանիշը, այլ երեք տարվա կտրվածքով միջին գնաճը: Իրենք փորձում են երեք տարվա կտրվածքով գնաճը պահել «Պետական բյուջի մասին» օրենքով սահմանված 4+-1,5 տոկոսի տիրույթում: Մենք գուցե կարող ենք այս տարի զսպել գնաճը: Բայց եկեք հասկանանք, թե ինչ է դա նշանակում: Նշանակում է, որ մեր քաղաքացիների ֆինանսական հնարավորությունները պետք է կրճատվեն: Այսինքն, մենք չպետք է ունենանք եկամուտներ, որ կարողանանք դրանք ծախսել սպառման վրա, ըստ որի էլ գնաճ տեղի չունենա: Բայց տվյալ դեպքում տեսնում ենք, որ գնաճը ոչ թե պահանջարկի, այլ առաջարկի գնաճ է: Այսինքն, գները բարձրացնում են վաճառողները: Ու գինը ոչ թե պահանջարկի մեծացմամբ է պայմանավորված, այլ բարձրացնում են, որովհետև ապրանքն այստեղ հասցնելը և, ընդհանուր առմամբ, ինքնարժեքն ավելի է թանկացել»,-ասաց տնտեսագետը՝ նշելով, որ վաճառողն այս պարագայում այլ բան չի կարող անել, քան գինը բարձրացնելն է:

«Այս դեպքում արդեն պետությունը պետք է մտածի՝ ինչ անի, որ մեր սպառողների ֆինանսական հնարավորությունը մեծացնի, թեպետ մեծացնելու պարագայում ստիպված է լինելու ևս մեկ անգամ խթանել սղաճը, ինչը նույնպես խնդիր կառաջացնի: Շատ դժվար իրավիճակ է այս առումով, բայց, իմ կարծիքով, կառավարությունը պետք է ԿԲ-ի հետ համատեղ հասկանա, թե ինչ է ուզում անել ԿԲ-ն, մյուս կողմից՝ պետք է փորձի այնպիսի աջակցման մեխանիզմներ մշակել, իրականացնել, որոնք կմեղմեն մեր քաղաքացիների սոցիալական վիճակը»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience