Կալիֆոռնիայում եկեղեցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով կա 5 զոհ
INTERNATIONAL NEWSՓետրվարի 28-ին առնվազն հինգ մարդ է զոհվել հրաձգության հետևանքով Սակրամենտո քաղաքից (Կալիֆոռնիայի նահանգ) ոչ հեռու գտնվող եկեղեցում, ոստիկանությունը ժամանել է պատահարի վայր: Այդ մասին հայտնել է BNO News հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ պատահարի վայրում աշխատում են Սակրամենտոյի շրջանի ոստիկաննեը, նաև ներկա է հատուկ նշանակության ջոկատը:
Հեռուստաալիքը Twitter-ի իր էջում գրել է, որ կարգի պահապանները հավաստել են հինգ զոհվածների մասին տեղեկատվությունը: Կրակողի ինքնությունը և նրա դրդապատճառները հայտնի չեն: Նախնական տվյալներով՝ զոհերի թվում կան երեխաներ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



