Մարիուպոլի շրջափակումը կավարտվի երեքշաբթի, քաղաքն ամբողջովին օղակի մեջ կառնվի.ԴԺՀ ներկայացուցիչ
INTERNATIONAL NEWSՌուսական զորքերի աջակցությամբ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) զորքերի կողմից Մարիուպոլի շրջափակումը կավարտվի երեքշաբթի, քաղաքն օղակի մեջ կառնվի:Այս մասին երեքշաբթի «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիայի վարչության պետի տեղակալ Էդուարդ Բասուրինը։
«Այսօր Մարիուպոլի շրջափակումն ամբողջությամբ կավարտվի, այն ամբողջությամբ օղակի մեջ կառնվի»,- ասել է նա։
Ժողովրդական միլիցիայի վարչության պետի տեղակալն ասել է, որ Մարիուպոլի խաղաղ բնակիչների համար անհրաժեշտ կլինի մարդասիրական միջանցք բացել։
Բասուրինն ասել է նաև, որ Ուկրաինայի զինված ուժերը նոր սադրանքներ են ծրագրում Մարիուպոլի, Գորլովկայի և Դոնեցկի շրջանում։
«Ուկրաինայի զինված ուժերը որոշել են սադրանք կազմակերպել Ռուսաստանի Դաշնության դեմ, նրանք պատրաստվում են հագնել ռուս զինվորականների, մեր տղաների, մեր հանրապետության զինվորականների համազգեստ և սպանել քաղաքացիական անձանց։ Եվ սա միայն Մարիուպոլի մարզում չէ, Գորլովկայի շրջանում էլ է, Դոնեցկում պատրաստվում են նման սադրանքներ անել»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։