Ռուբլու փոխարժեքը շարունակում է մնալ չափազանց ցածր. ինչպիսին են փոխարժեքները բոլոր բանկերում
ECONOMICSԵրեկ հայտնել էինք, որ ռուս-ուկրաինական հակամարտության և Եվրամիության ու ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների ֆոնին ռուսական ռուբլին աննախադեպ արժեզրկում է ապրում: Արժեքը կտրուկ իջնում էր ժամերի տարբերությամբ, ու թեև օրվա երկրորդ կեսին ռուբլին փոքր-ինչ արժևորվեց, սակայն այսօրվա փոխարժեքը շարունակում է մնալ չափազանց ցածր:
Այսպես՝ հայաստանյան բանկերում ժամը 11:45-11:50-ի դրությամբ ռուբլին գնվում է նվազագույն 3,20 դրամ՝ 1 ռուբլու դիմաց փոխարժեքով, միջին փոխարժեքը տատանվում է 3,50-3,60 դրամի սահմաններում: Ռուբլին առավելագույն արժեքով գնվում է միայն մեկ բանկում՝ 4,70 դրամով 1 ռուբլու դիմաց:
Ստորև՝ ռուբլու և մյուս փոխարժեքների տատանումներն այսօր՝ ժամը 11:50-ի դրությամբ՝ ըստ Rate.am հարթակի.

1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



