Yerevan, 28.October.2026,
00
:
00
BREAKING

2021-ին ծառայության հետ կապված մահացել է 42 զինծառայող, որից 19-ը՝ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով․ Դատախազություն

POLITICS

ՀՀ զինվորական դատախազությունում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անցկացրել է խորհրդակցություն 2021թ. ընթացքում Զինված ուժերում հանցավորության դեմ պայքարի, 2020թ. պատերազմին առնչվող քրեական գործերով քննությունների ընթացիկ արդյունքների, ինչպես նաև ՀՀ զինվորական դատախազության և կայազորների դատախազությունների տարեկան գործունեության արդյունքների օրակարգով: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարության, Ռազմական ոստիկանության, ԱԱԾ ներկայացուցիչները: Այս մասին հաղորդում է Դատախազությունը։

ՀՀ գլխավոր դատախազի հրավերով քննարկմանը մասնակցել է նաև Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը: Արթուր Դավթյանը տեղեկացրել է, որ դրա անհրաժեշտությունը պայմանավորված է հատկապես նրանով, որ 2020թ. արցախյան պատերազմին առնչվող բազում հանգամանքներ խաչվում են ՀՀ և ԱրՀ իրավասու մարմիններում քննվող քրեական գործերով, և պետք է ապահովել դրանց շուրջ տեղեկատվության փոխանակում և համատեղ քննարկումներ:

ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը զեկուցել է, որ ՀՀ ԶՈւ–ի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է հանցագործության 2072 դեպք: 2020թ. համեմատ ԶՈՒ-ում հանցագործությունները նվազել են 944 դեպքով կամ 31.2%-ով: Ընդ որում՝ առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են 34.8%-ով, ծանր հանցագործությունները՝ 74,39%-ով։ Այս բնույթի հանցագործությունների տեսակարար կշիռն ընդհանուր առմամբ շարունակել է բարձր մնալ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ռազմական դրության ռեժիմը պահպանվել է նաև 2021թ. առաջին եռամսյակի ընթացքում և նախորդ տարի գրանցվել են հակառակորդի կողմից հրադադարի խախտման համեմատաբար շատ դեպքեր։

Առանձնապես ծանր հանցագործություններից սպանության 10 դեպքը կատարվել է հակառակորդի կողմից, իսկ 4-ը` ԶՈՒ-ում ներքին սպանություններ են, 40-ը` հակառակորդի կողմից կատարված սպանության փորձեր, 11-ը՝ ռազմական դրության ժամանակ պետի նկատմամբ, իսկ 10-ը՝ ռազմական դրության ժամանակ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու դեպքեր են, 280-ը՝ ռազմական դրության ժամանակ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, 11-ը՝ հակառակորդի կողմից պետության տարածքային ամբողջականությունը խախտելու և այլն:

2021թ. ընթացքում ծառայության հետ կապված մահացել է 42 զինծառայող /2020թ.՝ 46/, որից 19-ը՝ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով:

Բռնությամբ, ծառայողների արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններով զուգորդված հանցագործությունների պատճառներից ու պայմաններից շարունակում է ակտուալ մնալ ներքին փոխհարաբերությունները կանոնակարգող նորմերի նկատմամբ զինծառայողների ոչ պատշաճ վերաբերմունքը:

Առանձնացնելով այս խնդիրը՝ ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ թեև ԶՈՒ-երում քրեական ենթամշակույթին բնորոշ մտածողությունից ածանցվող հարաբերությունների դեմ պայքարը տվել է որոշակի արդյունքներ, սակայն խնդիրը դեռ առկա է: Նա հանձնարարել է դատախազներին՝ ցանկացած նման դեպք, դրան նպաստող պայմանների ու պատճառների վերհանման տեսանկյունից, դարձնել մանրակրկիտ ուսումնասիրության առարկա, արդյունքներից ելնելով՝ միջնորդագրեր ներկայացնել իրավասու մարմնին:

Նույն պահանջը ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է նաև Զինված ուժերում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտված դեպքերի հետ կապված՝ հաշվի առնելով, որ ՀՀ ԶՈւ և այլ զորքերի զորամասերում 2021թ. արձանագրված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերից 192-ով հարուցվել են քրեական գործեր, որոնցից 12-ով վարույթը կարճվել է ոչ արդարացնող հիմքերով, 6 քրեական գործ՝ 14 անձանց վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ մի մասով ընթանում է նախաքննություն: Նա անընդունելի է համարել հատկապես պատերազմից հետո բանակում կոռուպցիոն դրսևորումների շարունակումը:

Խորհրդակցության ընթացքում առանձին անդրադարձ է կատարվել նաև 2020թ. Արցախի դեմ Թուրքիայի աջակցությամբ Արդբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հանգամանքներին առնչվող գործերի քննություններին: ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ թեև նախընթաց շրջանում եղել են Զինված ուժերի մարտունակության դեմ ներքին հանցագործությունների առանձին գործերով առանձին անձանց քրեական հետապնդման ենթարկելու դեպքեր, սակայն ընդհանուր արդյունքները չեն կարող բավարար համարվել: Նա հանձնարարել է առաջնորդվել ոչ այնքան յուրաքանչյուր դրվագում յուրաքանչյուր զինծառայողի գործողություններին գնահատական տալու մոտեցմամբ, այլ դատախազական ցուցումներով, հանձնարարություններով քննությունն ուղղորդել մարտական գործողությունների ղեկավարման, կառավարման, պաշտպանության կազմակերպման խնդիրների, այդ մակարդակում կատարված հանցավոր արարքների և դրանց հետևանքների բացահայտմանը: Առաջին հերթին դա անհրաժեշտ է հետագայում այդպիսիք թույլ տալու հնարավորությունը բացառելու համար:  

Գլխավոր դատախազը կոնկրետ պահանջներ է դրել նաև Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և ԶՈւ-ի կողմից կատարված միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումների, պատերազմական հանցագործությունների վերաբերյալ քննվող մեծածաված քրեական գործի առնչությամբ: Նրա գնահատմամբ՝ ՀՀ իրավասու մարմինների առջև դրված է Ադրբեջանի պաշտոնատար անձանց արարքներին տրվող քրեաիրավական գնահատականներն անհերքելի, ամուր և միջազգային իրավական հարթակներում օրինականության և թույլատրելիության առումով որևէ կասկած չհարուցող ապացույցներով ամրապնդելու խնդիր: Չնայած դրանց հիման վրա արդեն իսկ Ադրբեջանի կոնկրետ բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցվել են քրեական հետապնդումներ, սակայն դրանց շրջանակն ընդլայնվելու է: Նա հանձնարարեց արագացնել նաև այս գործընթացը:                                

  ՀՀ գլխավոր դատախազը կանգ է առել նաև 2020թ. աղետաբեր պատերազմից հետո Ադրբեջանի զինծառայողների կողմից ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու արդյունքում շփման գծում տեղի ունեցած բախումների, դրանց հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայողների գերեվարումներին առնչվող քրեական գործերի վրա: Նա նշել է, որ կոնկրետ մարտական իրավիճակում գերեվարված և քրեական հետապնդման ենթարկվող ցանկացած զինծառայողի քեական պատասխանատվության ենթարկելու հարցը պետք է լուծվի բացառապես տվյալ մարտական առաջադրանքի կատարմանն առնչություն ունեցող բոլոր զինծառայողների, այդ թվում նաև հրամանատարական կազմի գործողություններին քրեաիրավական գնահատականներ տալու արդյունքում՝ ելնելով արդարության և արդարադատության շահերից:

Նա նաև նշել է, որ առաջիկայում նախաձեռնելու է ՀՀ ՊՆ-ի հետ խորհրդակցությունների շարք՝ ինչպես քրեական գործերով ի հայտ բերված՝ զորահավաքային զորակոչի ոլորտում առկա համակարգային խնդիրների, այնպես էլ քրեական վարույթների շրջանակներում կայազորների դատախազությունների դատախազների կողմից կատարված ուսումնասիրություններով վեր հանված՝ առաջնագծում զինծառայողների ծառայության և կեցության պայմանների, կահավորման, անհրաժեշտ ինժեներա-տեխնիկական աշխատանքների բավարարության խնդիրների շուրջ:

Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter