Պեսկովը՝ Ուկրաինայում ռազմական գործողության ընթացքում ՌԴ զինված ուժերի կորուստների մասին
INTERNATIONAL NEWSՊեսկովը տվյալներ չունի Ուկրաինայում ռազմական գործողության ընթացքում ՌԴ զինված ուժերի կորուստների մասին։ Այս մասին նա հայտնել է երեքշաբթի լրագրողների հետ զրույցում, գրել է ՏԱՍՍ–ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ նա նշել է, որ ռուսական զորքերը Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում հարվածներ չեն հասցնում քաղաքացիական օբյեկտներին և բնակելի համալիրներին։
«Ռուսական զորքերը հատուկ գործողության ընթացքում ոչ մի հարված չեն հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքներին և բնակելի համալիրներին, դա բացառվում է»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլը տեղյա՞կ է հատուկ գործողության ընթացքում քաղաքացիական զոհերի մասին։
Պեսկովն ընդգծել է, որ խոսքը միայն Ուկրաինայի ապառազմականացման մասին է, հարվածներ են հասցվում բացառապես ռազմական օբյեկտներին։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



