Զելենսկին հանդես է եկել հայտարարությամբ
INTERNATIONAL NEWSՌուսաստանի հետ բանակցելու համար նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, երեքշաբթի օրը՝ մարտի 1-ին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այս մասին հաղորդում է Korrespondent-ը:
«Նախ՝ ամբողջական հրադադար է անհրաժեշտ, որպեսզի նստենք բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է նա տեսաուղերձում։
Նա նաև ասել է, որ եթե գործընկերները չեն ցանկանում, որ Ուկրաինան լինի ՆԱՏՕ-ում, ապա իրենց անվտանգության երաշխիքներ են պետք։
«Եթե Ուկրաինան ընկնի, ապա ռուսական զորքերը կլինեն ՆԱՏՕ-ի սահմանների մոտ»,-նշել է նա։
Զելենսկու խոսքով՝ ԱՄՆ-ն դեռ պատրաստ չէ Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտի մտցնել։
«Բայդենն ինձ ասաց, որ դեռ ոչ թռիչքային գոտի ստեղծելու ժամանակը չի եկել»,- ասել է նա։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



