Խերսոնում փողոցային մարտեր են, քաղաք են մտել ռուսական տանկերն ու զրահափոխադրիչները
INTERNATIONAL NEWSՌուս զինվորականներն անցակետեր են տեղադրել ուկրաինական Խերսոնի մուտքերի մոտ, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքապետ Իգոր Կոլիխաևը։
«Ռուսական բանակը հսկիչ անցակետեր է տեղադրել Խերսոնի մուտքերի մոտ։ Դժվար է ասել, թե իրավիճակը հետագայում ինչպես կզարգանա»,- գրել է նա։
Քաղաքապետը նշել է, որ Խերսոնը եղել և մնում է ուկրաինական և ամենավատ բանը, որ հիմա կարելի է անել, քաղաքը ներսից քանդելն է։
Ավելի վաղ Կոլիխաևը ՌԲԿ-Ուկրաինային տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի վեցերորդ օրը Խերսոնում շարունակվում են փողոցային մարտերը։ Նրա խոսքով` ռուսական տանկերն ու զրահափոխադրիչները մտել են քաղաք՝ ամրանալով շրջկենտրոնի մի քանի կետերում։
«Կարծում եմ՝ սա կանոնավոր ռուսական բանակ է։ Հակահարվածն իրականացվում է միայն ահաբեկչության դեմ պաշտպանության ուժերի կողմից»,- ասել է նա։