Մեծ Բրիտանիայում առաջարկել են պատժամիջոցներ կիրառել Ղազախստանի և Ադրբեջանի դեմ
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի խորհրդարանը շարունակում է քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Այսօր խորհրդարանի անդամներից մեկը՝ Մարգարեթ Հոջը, առաջարկել է դիտարկել նաև Ղազախստանի ու Ադրբեջանի դեմ պատժամիջոցները՝ ասելով, որ այդ երկրներն աջակցում են Պուտինին։ Այս մասին հաղորդում է Sputnik.kz-ը:
«Պատժամիջոցներ կկիրառվե՞ն Ղազախստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների նկատմամբ»,- հարցրել է նա Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասին:
Ի պատասխան՝ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ կուսումնասիրի Ղազախստանին և Ադրբեջանին վերաբերող այս հարցը։
Թրուսն ասել է, որ մինչ այժմ Մեծ Բրիտանիան հիմնականում զբաղվում է Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցների կիրառմամբ։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



