Երրորդ համաշխարհային պատերազմը կլինի ատոմային ավերիչ պատերազմ. Լավրով
INTERNATIONAL NEWSԵրրորդ համաշխարհային պատերազմը մոլորակի վրա կվերածվի ատոմային ավերիչ հակամարտության։ Այս մասին քաթարական «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ТАСС գործակալությունը: «Երրորդ համաշխարհային պատերազմը կլինի ատոմային ավերիչ պատերազմ»,- ասել է Լավրովը։ Լավրովը նաև ուշադրություն է դարձրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերին, որն օրեր առաջ հայտարարել էր, որ Մոսկվայի նկատմամբ Վաշինգթոնի սահմանած կոշտ պատժամիջոցների այլընտրանքը կլիներ երրորդ համաշխարհային պատերազմը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



