Զախարովան խոսել է «միջուկային կոճակի» օգտագործման հնարավորության մասին
INTERNATIONAL NEWSՌուսաստանը ելնում է նրանից, որ Ռուսաստանի կողմից միջուկային կոճակը սեղմելու սցենարը չի իրականանա ոչ մի դեպքում։ Այս մասին կոլումբիական W Radio ռադիոյին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է РИА «Новости»-ն։
«Մենք ելնում ենք նրանից, որ այդ ապոկալիպտիկ սցենարը չի իրականացվելու ոչ մի պատրվակով և ոչ մի դեպքում»,- ասել է նա։
Զախարովան հիշեցրել է, որ Ռուսաստանը բազմիցս հայտնել է իր դիրքորոշումն այս հարցում։
«Կարծում եմ՝ մեզ ուրիշի հետ եք շփոթում։ Ինչ վերաբերում է միջուկային զենքի կիրառմանը, մենք արդեն մի քանի անգամ հայտնել ենք մեր դիրքորոշումը։ Միգուցե դուք մեզ շփոթում եք Միացյալ Նահանգների հետ, բայց Ռուսաստանի Դաշնությունը երբեք այս մասին չի խոսել»,- եզրափակել է նա։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



