Yerevan, 19.March.2026,
00
:
00
BREAKING


«Աշխարհաքաղաքական խնդիրներ լուծող պատերազմ է». հակառուսական կոնգլոմերատի բազմաթիվ ներկայացուցիչներ կան մեզ մոտ․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Մենք ոչ թե զուտ ռուս-ուկրաինական, այլ աշխարհաքաղաքական մեծ բախում ենք տեսնում Արևմուտքի ու Ռուսաստանի միջև: Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին՝ «Փաստի» հետ զրույցում այս մասին նշել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Հետխորհրդային շրջանում Արևմուտքը բազում խոստումներ էր տվել Ռուսաստանի թե՛ ներկայիս, թե՛ նախկին ղեկավարներին: Այդ խոստումների 90 տոկոսը դրժվել է: Արևմուտքը, մասնավորապես, ոչ միայն դրժեց ՆԱՏՕ-ն չընդլայնելու խոստումը, այլ իր մեջ ընդգրկեց ԽՍՀՄ նախկին երկրների, ինչպես Էստոնիան, Լատվիան, Լիտվան: Իսկ Վրաստանի և Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալն այն կարմիր գիծն էր, որը Ռուսաստանը չէր կարող Արևմուտքին թույլ տալ: Մինչդեռ կարմիր գիծը հատվեց հենց Արևմուտքի կողմից. մինչև պատերազմը ՌԴ նախագահը առաջարկեց, որ ՆԱՏՕ-ն հրաժարվի Ուկրաինային ու Վրաստանին իր կազմում ընդունելու գաղափարից, դա հաստատի արդեն ոչ թե բանավոր, այլ գրավոր կերպով: Ցավոք, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարեց, որ ոչ մի ձևաչափով հնարավոր չէ բավարարել Ռուսաստանի պահանջները, եղավ նաև ԱՄՆ պատասխանը Ռուսաստանի առաջարկներին: Արդյունքը եղավ այս իրավիճակը՝ ռուս-ուկրաինական պատերազմի տեսքով: Այս պատերազմն իր կտրուկ հետևանքները կունենա: Կարծում եմ ՝ ՌԴ-ն «վաբանկ» է գնացել: Եվ եթե, Աստված չանի, ՌԴ-ն պարտություն կրի, շատ կարճ ժամանակահատվածում այդ հանգամանքը Ռուսաստանի կազմաքանդմանը կհանգեցնի, կտրուկ կփոխի միջազգային հարաբերություններում առկա ամբողջ իրավիճակը»,-ասաց նա՝ ընգծելով, որ նման սցենարի դեպքում մենք աղետալի իրավիճակում կհայտնվենք:

«Ես չեմ ասում, որ ՌԴ-ն շատ լավ գործընկեր է մեզ համար, բայց, միևնույն ժամանակ, կարևոր մի փաստ պետք է հասկանանք. Արևմուտքը մեր տարածաշրջանում 19-րդ դարից ի վեր ու մինչ օրս խաղում է Թուրքիայի ձեռքերով: Ու այս տեսանկյունից ՀՀ որևէ բնակիչ երբևէ թող չերազի, որ ՌԴ-ի պարտության ու այս տարածաշրջանից դուրս գալու պարագայում եվրոպական որևէ պետություն պաշտպանելու է մեր շահերը: Նման բան չի լինելու: Իսկ Թուրքիայի ու Արևմուտքի միջև մերթընդմերթ սրացող հարաբերությունները չպետք է խաբկանք առաջացնեն մեր հասարակության որոշ հատվածի մոտ: Մասնավորապես այն առումով, թե այդ հարաբերությունները բարդ են, ու նրանք հակամարտության մեջ են: Նրանց դիվանագիտական վայրիվերումները շատ կարճ ժամանակում լուծում են ստանում: Մեծ հաշվով՝ Թուրքիան Արևմուտքի թիվ մեկ գործընկերն է»,-նշեց քաղաքագետը՝ շեշտելով, որ հիմա, առավել քան երբևէ, Թուրքիան դա բացահայտ է ցույց տալիս:

«Հուսով եմ՝ Ռուսաստանը այս առումով կտեսնի, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում Թուրքիան, որի «Բայրաքթարներն» այսօր հարվածում են ռուսական շարասյուներին, զինվորական կուտակումներին: Ուրախ եմ, որ վերջապես Թուրքիան բացահայտ իր ատամները ցույց տվեց Ռուսաստանին: Ավելին, Էրդողանը բացահայտ քննադատում է ՆԱՏՕ-ին պասիվ կեցվածքի համար: Այնպես որ, սա աշխարհաքաղաքական խնդիրներ լուծող պատերազմ է, որի արդյունքում միջազգային հարաբերություններում տեղի կունենան շատ կտրուկ վայրիվերումներ, ինչպիսիք աշխարհը վերջին անգամ տեսել է ԽՍՀՄ փլուզումից հետո: Այսինքն, այս պատերազմից հետո աշխարհի նոր վերաձևավորման, աշխարհի բաժանման նոր սահմաններ են լինելու»,- ասում է Համբարյանը:

Նրա խոսքով, այս պատերազմը ի ցույց դրեց նաև մի քանի իրողություն:«Այս պատերազմով ակնհայտ դարձավ, որ լինի 3,5-4 մլն բնակչությամբ Վրաստան, թե 40 միլիոնանոց Ուկրաինա, միևնույնն է, Արևմուտքը երբեք իր սեփական ձեռքերով Ռուսաստանի հետ չի պատերազմելու, ՌԴ-ին դեմ առ դեմ դուրս չի գալու: Նման պատմական երկու խոշոր դրվագ կա, որոնց պարագայում Արևմուտքը պարտվել է. առաջինը 1812 թ. պատերազմն էր, մյուսը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմը: Հաջորդած մնացած դեպքերում Արևմուտքն իր շահերի համար օգտագործել է բոլորին: Արևմուտքից խաբված լինելու հանգամանքը ցայտուն երևաց Վրաստանի պարագայում: 2008-ի օգոստոսի պատերազմից հետո Վրաստանը խզեց դիվանագիտական, տնտեսական կապերը ՌԴ-ի հետ, բայց արդյունքում ոչինչ չստացավ: Այո, եվրոպացիները, ԱՄՆ-ը ֆինանսական ինչ-որ օգնություն տրամադրեցին Վրաստանին, բայց դա չէր կարող կոմպենսացնել այն վնասները, որոնք կրեց Վրաստանը այդ պատերազմից հետո: Հիմա Վրաստանը բացահայտ կերպով դեմարշ հայտարարեց Արևմուտքին՝ նշելով, որ չի միանալու ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին: Սա այն ապացույցն է, թե Արևմուտքի հետ բարեկամություն արած նույն Վրաստանը ինչ իրավիճակում է»,-ասաց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է ՀՀ դիրքին ռուս-ուկրաինական լարվածության ֆոնին, Գ. Համբարյանը նշեց. «2020-ի կապիտուլ յացիոն ակտի ստորագրումից հետո ՀՀ-ն փոքր վարկանիշ ունի միջազգային հարաբերություններում: Եվ, ընդհանրապես, Հայաստանի կարծիքն այս պահին ոչ ոք հաշվի չի առնում: Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող կապիտուլ յանտ Նիկոլ Փաշինյանն անգամ ունակ չէ մեր արտաքին քաղաքականության ոլորտում ինչ-որ կարևոր որոշումներ ընդունել: Օրինակ՝ մեր հարցերը քննարկվում են Մոսկվայի և Բաքվի, Մոսկվայի ու Անկարայի միջև, ու հետո մեզ այդ մասին տեղյակ են պահում: Այնպես որ, ՀՀ ակտիվությունն այս պահին ոչ թե ուղղակի վնաս կամ օգուտ, այլ զավեշտալի կլինի: Բացի այդ, ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանը մտածում է իր վարկանիշի մասին: Նա մինչև 2018 թվականի, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունն աչքի է ընկել հակառուսական կեցվածքով ու հիմա դիլեմայի առաջ է: Այն, որ նրա համար իշխանությունը պետությունից ավելի կարևոր է, բազմիցս է ապացուցվել: Ու հիմա եթե հանդես գա պրոռուսական հայտարարություններով, նույն Արևմուտքը «կփչացնի» նրան արդեն Արևմուտքում, Եվրոպայում նրան կհասկացնեն, թե ով էր մինչև 2018-ը և ինչ էր իրենից ներկայացնում: Իսկ եթե արևմտամետ հայտարարություններով հանդես գա, այստեղ արդեն գլուխ կբարձրացնի Ռուսաստանը, և անհայտ է, թե այս կոնֆլիկտի ավարտից հետո նա որտեղ կհայտնվի»:

Խոսելով Հայաստանի վրա այս ամենի հնարավոր ազդեցության մասին՝ նա հավելեց. «Այս պահի դրությամբ ռուս-ուկրաինական էպոպեայի ազդեցությունը աղետալի տնտեսական հնարավոր հետևանքներն են: Իսկ հեռահար առումով ՀՀ-ն կանգնած է շատ բարդ դրության առաջ, թեպետ խնդիրը կախված է ռուս-ուկրաինական հակամարտության հանգուցալուծումից: Կարծում եմ, ամեն դեպքում, ավելի լավ է բարեկամություն անել ռուսների հետ, քան դառնալ Թուրքիայի վասալը: Հայաստանը տնտեսական ու ֆինանսական առումով չունի այն, ինչ հետաքրքրում է Եվրոպային, բացի այդ, նույն Եվրոպան իր քաղաքականությունը Հարավային Կովկասում առաջ է տանում Թուրքիայի միջոցով: Ու այս իմաստով ինձ համար զավեշտալի է, որ մեր եվրոպամետները փորձում են խաբել մեր հասարակությանը, ներկայացնել այնպես, թե Ռուսաստանի պարտությունն օգուտ կբերի Հայաստանին: Այդ փորձերն են անում՝ լավ իմանալով, թե Եվրոպան կոնկրետ ում միջոցով է իր քաղաքականությունն առաջ տանելու Հայաստանում: Տեսնում ենք անգամ դեպքեր, երբ իրենց հանրային ելույթներում նույնիսկ Թուրքիային են պաշտպանում: Այսօր հակառուսական կոնգլոմերատի բազմաթիվ ներկայացուցիչներ կան մեզ մոտ»:

Գ. Համբարյանը շեշտեց, որ այս տեսանկյունից նաև բարոյական կողմը կա: «Ուկրաինայի ներկայիս նախագահն այն անձն է, որը երբեք չի թաքցրել իր հակահայկականությունը, չի թաքցրել, որ ինքը պաշտպանում է թուրք- ադրբեջանական տանդեմին: Վառ օրինակը 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանին շնորհավորելն էր: Ու այս առումով լավ կլինի, որ եվրոպամետները, եթե չեն սիրում, ապա գոնե հարգեն ՀՀ-ն, գոնե այդպիսով ցույց տան, թե իբր հայ են: Ավելին, 44օրյա պատերազմում, երբ մեր զինվորներին գլխատում էին, երբ ֆոսֆորային ռումբեր էին օգտագործում մեր զինվորների դեմ, մասսայաբար սպանում ու գնդակահարում էին խաղաղ բնակիչներին, պղծում մեր քրիստոնեական կոթողները, նույն եվրոպացիները ծպտուն չհանեցին»,-եզրափակեց քաղաքագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience