Yerevan, 26.October.2026,
00
:
00
BREAKING

Բացասական հետևանքները չեն սպասեցնի․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Ապրիլի 1-ից Հայաստանի սպառողների համար գազի գինը կբարձրանա։ Այս թանկացումը նախ և առաջ անհրաժեշտ է դիտարկել որպես թանկացումների շղթայի հերթական օղակ, քանի որ արդեն իսկ բարձրացել են ջրի և էլեկտրաէներգիայի սակագները, իսկ առաջին սպառման ապրանքների գների բարձրացումը վաղուց վերածվել է ամենօրյա «արարողության»։ Եվ չնայած Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից փորձում են բացատրել, թե գազի գինը ոչ թե բարձրանում է սահմանին, այլ ճշգրտվում է ըստ մեր երկրին մատակարարվող գազի գնի կալորիականության, սակայն փաստը մնում է փաստ, որ սպառողներն ավելի թանկ են վճարելու գազի համար։ Նկատի ունենանք, որ գազի գնի թեման հայաստանյան հասարակության համար միշտ էլ ամենազգայուն հարցերից մեկն է եղել, այն, ընդհանուր առմամբ, մեծ դերակատարություն ունի գնագոյացման հարցում, քանի որ հանգեցնում է ոչ միայն արտադրանքի, այլև տրանզիտի թանկացման։

Այս տեսանկյունից Հայաստանի առանձնահատկություններից մեկն այն է, որ մեր երկրում ավտոմեքենաների մեծամասնությունն աշխատում է բնական գազով։ Իսկ գազի թանկացման դեպում գազալցակայանները մեքենաների լիցքավորման գներն իսկույն բարձրացնում են։ Սա միայն մեկ օրինակն է: Ընդհանրապես, գազի գնի բարձրացումը մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով շղթայական ազդեցություն է ունենում գների վրա: Ստացվում է, որ գազի գինը համատարած թանկացումների է հանգեցնելու այն պարագայում, երբ արդեն իսկ գնաճը հասել է ռեկորդային ցուցանիշների։ Այսինքն, եթե մինչ այս էլ թանկացումները զգալի հարված էին հասցնում երկրի սոցիալ-տնտեսական վիճակին, ապա կապույտ վառելիքի թանկացման արդյունքում իրավիճակը դառնալու է ուղղակի ծայրահեղ։ Տարվա սկզբին տեսանք, թե Ղազախստանում հեղուկ գազի թանկացումն ինչպիսի բողոքի ալիքի պատճառ դարձավ։ Ու հիմա կարելի է պատկերացնել, թե էներգակիրների թանկացումը բողոքի ինչպիսի պոռթկման պատճառ կարող է դառնալ մեզ մոտ։

Առանց այն էլ քաղաքացիների եկամուտները ոչ միայն չեն ավելացել, այլև շարունակում են նվազել։ Դրանով է պայմանավորված, որ բազմաթիվ քաղաքացիներ մեկնել են արտերկիր, մասնավորապես Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, սակայն ռուս-ուկրաինական հակամարտության սրման ֆոնին ռուբլու արժեզրկման արդյունքում նրանք ի վիճակի չեն լինելու փակել իրենց ծախսերը։ Դրան զուգահեռ, էականորեն նվազելու են Հայաստան ուղարկվող տրանսֆերտները, որոնք մեծ ֆինանսական հոսք էին ապահովում մեր երկրի տնտեսության համար։ Պետք է նաև նկատի ունենալ, որ Ռուսաստանը թույլ չի տալիս ֆինանսական միջոցներ դուրս բերել երկրից։ Օրինակ՝ մարտի 2-ից արգելվում է Ռուսաստանից 10 հազար դոլարը գերազանցող կանխիկ արտարժույթի դուրսբերումը։ Բնականաբար, արդեն պարզ է, որ տրանսֆերտների կրճատման արդյունքում արգելակվելու է տնտեսական ակտիվությունը, նվազելու են բյուջե մուտքագրվող գումարները։

Բացի դրանից, ռուբլու արժեզրկման արդյունքում էականորեն տուժելու է Հայաստանից արտահանումը դեպի ռուսաստանյան շուկա, իսկ արտահանման տեմպի անկումը իր հետ բերելու է նաև պետական բյուջե մուտքագրվող գումարների էական նվազում։ Եվ բացառված չէ, որ բյուջեում գոյացած ֆինանսական ճեղքի խորացման արդյունքում պետությունն ուղղակի ի վիճակի չլինի կատարել քաղաքացիների առջև ունեցած պարտավորությունները և վճարել թոշակներն ու աշխատավարձերը։ Այդպիսի իրավիճակներում, ինչպես ցույց է տալիս վերջին երեք-չորս տարին, իշխանություններն ամեն անգամ փրկօղակ են դիտարկում դրսից նոր վարկ ներգրավելու կամ պետական պարտքն ավելացնելու տարբերակը։ Այնինչ, պետական պարտքը հնարավոր չէ անվերջ բարձրացնել, և մոտենում է այն պահը, որ ուղղակի հնարավոր չի լինի վարկեր ներգրավել։

Հայաստանն ունի վճարունակության որոշակի սահման, որն անցնելու դեպքում չի կարող կատարել իր վարկային պարտավորությունները, իսկ արտոնյալ պայմաններով վարկերի դիմելու դեպքում դրանք տրամադրող համապատասխան հաստատությունները կարող են մեր երկրին նվաստացուցիչ պայմաններ պարտադրել։ Մյուս կողմից՝ անհրաժեշտ է հաշվի առնել, որ հայաստանյան բազմաթիվ տնտեսվարողներ ևս վարկեր են վերցրել՝ արտահանումը խթանելու նպատակներից ելնելով, սակայն առկա պայմաններում, չկարողանալով արտահանել իրենց արտադրանքը, նրանք կանգնելու են վարկային պարտավորություններն իրականացնելու խնդրի առաջ։ Եվ փոխանակ կառավարությունը միջոցներ ձեռնարկի արտահանողների համար ավելի նպաստավոր ու արտոնյալ պայմանների ստեղծման ուղղությամբ, նրանց ուսերի վրա են միանգամից ծանրացնում էներգակիրների՝ առաջին հերթին գազի սակագնի թանկացումը։

Լուրջ խնդիրների առաջ են կանգնելու հատկապես մեծ ծավալի՝ ամսական 10 հազար խորանարդ մետրից շատ գազ սպառողները, որոնց համար շուրջ 4 տոկոս թանկացում է նախատեսվում։ Իսկ սա ուղղակիորեն հարվածելու է մասնավորաբար ջերմոցային տնտեսություններին ու արդյունաբերության այնպիսի վերամշակող ճյուղերի, ինչպես, օրինակ՝ պահածոների, խմիչքի և կաթնամթերքի արտադրությունը։ Ուստի Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերի համար զարգացումների բացասական սցենարից խուսափելու համար ամեն կերպ պետք է զարկ տալ արտադրությանը, եթե անհրաժեշտ է՝ նաև լրացուցիչ դոտացիաներ տրամադրել՝ հաշվի առնելով, որ էներգակիրների սակագների բարձրացման արդյունքում հայկական արտադրանքը դառնալու է ավելի թանկ ու անմրցունակ։ Այլապես բազմաթիվ արտադրողներ՝ հատկապես ջերմոցային տնտեսությունները, իսկույն նախընտրելու են դադարեցնել իրենց գործունեությունը, ինչը դոմինոյի էֆեկտով կարող է տարածվել նաև այլ ոլորտների վրա։

Սակայն գործող իշխանությունները արտադրողներին աջակցելու ուղղությամբ համապատասխան նախաձեռնություններով հանդես գալու փոխարեն դեռևս հույսեր են փայփայում, թե շուտով Թուրքիայի սահմանները կբացվեն, առևտուրը կսկսվի, ու տնտեսական հարցերը կլուծվեն։ Զուգահեռ՝ թմբկահարում են ինչ-որ անհասկանալի թվեր, որոնք, ըստ մասնագետների, իրականում խոսում են ոչ թե աճի, այլ ընդհակառակը՝ շարունակական անկումների մասին:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'