Yerevan, 11.April.2026,
00
:
00
BREAKING


Որևէ երկրի շրջանակներում մնալու ցանկությունը պետք է լինի ժողովրդի կամավոր որոշումը. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է

regnum.ru-ն «Քննադատելով բոլ շևիկներին՝ Պուտինը երկիրը տանում է նրանց ճանապարհով» վերնագրով հոդվածում գրում է, որ վերջապես տեղի ունեցած՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչումը քաղաքական գործողությունների առումով միանգամայն ճիշտ և լիովին արդարացված քայլ է։ Այստեղ ավելորդ են փաստարկները՝ հիմնված արդի քաղաքական հանգամանքների վերլուծության վրա. դրանք բոլորն էլ վաղուց հայտնի են։ Կենտրոնանանք հարցի մյուս կողմի վրա, այն է՝ Ռուսաստանի նախագահի կողմից իր որոշման պատմական հիմնավորումը։ Այդ փաստարկը, այդ գաղափարական հիմքն է որոշելու, թե ի՞նչ է անելու Ռուսաստանը հետագայում Ուկրաինայի և ընդհանրապես հետխորհրդային տարածքի երկրների հետ հարաբերություններում, որոնք, ինչպես հուշում են փորձն ու գիտելիքները, կաշխատեն հենց Ռուսաստանի դեմ։ Առաջին հերթին, թեև դա ամենակարևորը չէ, ինչի վրա արժե ուշադրություն դարձնել, այն թեզի փաստացի անարժանահավատությունն է, որ Ուկրաինան «ամբողջությամբ և լրիվ ստեղծվել է Ռուսաստանի, ավելի ճիշտ՝ բոլ շևիկյան Ռուսաստանի կողմից»:

Պատմական փաստ է, որ Կենտրոնական ռադայի ուկրաինական ներկայացուցչական մարմինը ստեղծվել է Կիևում 1917 թվականի մարտին, երբ Լենինը, ինչպես և բոլ շևիկյան կուսակցության ղեկավարության զգալի մասը դեռևս աքսորում էին: Այդ փաստի սրբագրումը Վլադիմիր Պուտինի կողմից արվել է այն շեշտադրմամբ, որ խոսքը «ժամանակակից Ուկրաինայի» մասին է, և որ հենց դա է «ստեղծվել բոլ շևիկների կողմից»։ Բայց բոլշևիկները ստեղծել են նաև, օրինակ՝ ժամանակակից Ադրբեջանը, որի նախագահին արդեն ընդունել են Մոսկվայում։ Եվ բոլշևիկներն էին, որ 1921 թվականին Լեռնային Ղարաբաղը տվել են Ադրբեջանին, այլ ոչ թե հայրենի Հայաստանին: Հիմա ի՞նչ, այստեղ ևս Ռուսաստանը կպայքարի՞ նման քաղաքականության հետևանքների դեմ։ Բայց նման ցանկություն չի նկատվում։ Բոլ շևիկների «ստեղծագործությունն» է նաև ժամանակակից Ղազախստանը իր մեծ թվով հողերով, որոնք պատմականորեն չեն պատկանել ղազախական ցեղերին։ Նախկին ԽՍՀՄ-ի բոլոր այն պետությունները, որոնք այսօր գոյություն ունեն (բացառությամբ Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի, որոնք ձևավորվել են 1918 թվականին արևմտյան սվիններով), ստացել են իրենց ժամանակակից տեսքը բոլ շևիկների կողմից։ Անկախության իրենց ուղին նրանք սկսել են դեռևս Ռուսական Կայսրության ժամանակ: Բայց հենց բոլշևիկներն են հավաքել փլուզված Ռուսական Կայսրությունը մեկ երկրի՝ Խորհրդային Միության մեջ։ Բոլ շևիկների անփույթ ժառանգորդներն են ավերել այդ երկիրը. խոսքը Գորբաչովի, Շևարդնաձեի, Յակովլևի, Ելցինի և «պերեստրոյկայի» այլ գաղափարակիրների հանցավոր քաղաքականության մասին է։

Ի դեպ, Ռուսաստանի ամենամոտ դաշնակից Բելառուսը ևս ստեղծվել է «Ռուսաստանի պատմական տարածքների հաշվին»։ Եվ ինչ հպարտությամբ են բաշկիրներն ու չուվաշները, թաթարներն ու յակուտներն արդեն նշել կամ շուտով նշելու իրենց պետականության հարյուրամյակը։ 1922 թվականին Վլադիմիր Լենինը իր քաղաքական հոտառությամբ գիտակցեց պայքարի անիմաստությունը այն բանի դեմ, ինչը կազմում էր ամբողջ 20-րդ դարի հիմնական քաղաքական բովանդակությունը, այն է՝ աշխարհի ժողովուրդների ինքնորոշման և անկախության կամքի իրականացումը: Այդ կամքը, ինչպես տեսնում ենք, կա Դոնեցկում, Լուգանսկում, Մերձդնեստրում, Աբխազիայում, Հարավային Օսիայում, Լեռնային Ղարաբաղում և այլ տեղերում անգամ հիմա՝ 21-րդ դարում։ Դրա դեմ պայքարել ֆաշիստական մեթոդներով, ինչպես փորձել և փորձում են անել Ուկրաինայում, ապարդյուն է։ Պետք է մեկընդմիշտ սկզբունքային դիրքորոշում դրսևորել. խոսել որոշ ժողովուրդների ինքնորոշման օգտին՝ մյուսների ինքնորոշումը համարելով պատմական սխալ, աբսուրդ է, դա հենց «երկակի ստանդարտն է»: Որևէ երկրի շրջանակներում մնալու ցանկությունը պետք է լինի ժողովրդի կամավոր որոշումը, և դա պետք է հարգել և պաշտպանել: Այժմ ավելի ուշադիր նայենք ժամանակակից Ռուսաստանին: Այն ևս իր ներկայիս տեսքով կոմունիստ բոլշևիկների գործունեության պտուղն է։ Ո՞վ դարձրեց նրան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ: Իսկ ո՞վ է այն դարձրել ժամանակակից միջուկային երկիր։ Ո՞վ է հայտնաբերել և զարգացրել նավթի և գազի հիմնական հանքավայրերը, որոնցով հիմա կերակրվում է Ռուսաստանը: ԽՍՀՄ-ի մեծ ձեռքբերումները, որոնց շնորհիվ մենք ապրում ենք այսօր, կարելի է թվարկել և թվարկել։ Հիմնական բանը, որը ունի ժամանակակից Ռուսաստանը՝ որպես Խորհրդային Միության քաղաքականության իրավահաջորդ, Արևմուտքի՝ դեպի արևելք էքսպանսիայի քաղաքականությանը ընդդիմանալն է: Իսկ ավելի լայն իմաստով՝ համաշխարհային հեգեմոնիա ստեղծելուն ընդդիմանալը։ Հուսանք, որ դա կլինի հետևողական և սկզբունքային դիմակայություն։ Ռուսական Կայսրությունը երբեք Արևմուտքին չի տվել այնպիսի համապարփակ հակահարված, որքան Խորհրդային Միությունը։ Եթե անգամ պատերազմներում մեր երկիրը պարտություններ է պատճառել արևմտյան առանձին երկրներին, միևնույնն է, Արևմուտքն, ըստ էության, ռուս էլիտայի համար մնացել է որպես կուռք։

Ուստի Հոկտեմբերյան հեղափոխությունը, դասակարգայինից բացի, ուներ նաև ազգային-ազատագրական բնույթ. երկիրը պարզապես պետք է ազատվեր արևմտյան կապիտալի գերակայությունից և կործանարար արևմտյան քաղաքական ու մշակութային կախվածությունից։ Այսպիսով, չնայած Ռուսաստանի նախագահի 2022 թվականի փետրվարի 21-ի ելույթի հակախորհրդային հռետորաբանությանը, դրանում գլխավորը հենց այն է, որ Վլադիմիր Պուտինը, դիմակայելով Արևմուտքին, վերջապես գնաց բոլ շևիկների ճանապարհով, Խորհրդային Միության ուղիով, որը ժամանակին հաղթահարել էր Նիկոլայ 2-րդի արևմտամետ ժառանգությունը։ Եզրափակելով՝ ևս մեկ անգամ ասենք, որ Վլադիմիր Պուտինի՝ Դոնբասի ժողովրդի ինքնորոշումը ճանաչելու որոշման փաստարկի «պատմական» հիմնավորումը երկարաժամկետ հեռանկարում կաշխատի հենց Ռուսաստանի դեմ թե՛ Ուկրաինայի հետ հարաբերություններում, թե՛ նախկին ԽՍՀՄ երկրների քաղաքականության մեջ և թե՛ հենց Ռուսաստանի ներսում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding