Yerevan, 13.April.2026,
00
:
00
BREAKING


14-ամյա հայ թենիսիստ Միքայել Ավանեսյանը Թուրքիայում դարձել է չեմպիոն

SPORT

14-ամյա հայ թենիսիստ Միքայել Ավանեսյանը Թուրքիայի Անթալիա քաղաքում մասնակցել է Թենիս Եվրոպայի զարգացման առաջնությանն ու հաղթող դարձել: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կիսաեզրափակիչում հայ թենիսիստը առավելության է հասել Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ եզրափակչում 4-6, 6-2 և 6-1 հաշվով հաղթել է չեռնոգորցի մարզիկին: Մրցաշարին եվրոպական 11 երկրի ներկայացուցիչներ են մասնակցել: Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Գևորգ Կարամանուկյանի խոսքով՝ Ավանեսյանի այս նվաճումը բացառիկ է հայկական թենիսի պատմության մեջ. «Միքայելն անցած տարվա դեկտեմբերին էլ էր մասնակցել այս մրցաշարին և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը, ինչը ևս աննախադեպ արդյունք էր: Այս տարի Միքայելն ինքն իրեն գերազանցեց: Միքայելը Եվրոպայի վարկանիշային աղյուսակում 7-րդն է իր տարիքային խմբում, սա հիանալի ցուցանիշ է: Շատ ուրախ ենք, որ կարողացավ նաև մրցաշարի հաղթող դառնալ: Այս մի քանի տարվա ընթացքում Միքայելը շատ երկար ու բարդ ճանապարհ է անցել»:

Միքայել Ավանեսյանը Երևանից է, մարզվում է Երևանում: «Ֆեդերացիայի ազգային վարկանիշային աղյուսակում նա լավագույնն է 14 տարեկանների շրջանում: Շատ դրական տղա է, աշխատասեր ու տաղանդավոր: Միքայելը գնում է դեպի պրոֆեսիոնալ թենիս, բայց, իհարկե, պատանեկան թենիսը տարբերվում է պրոֆեսիոնալից: Դժվար է հիմա խոսել նրա հեռանկարների մասին, շատ գործոններ կան, բայց, իհարկե, հույսերը մեծ են»,- նշում է Գևորգ Կարամանուկյանը:

Զուգախաղերում էլ Հայաստանի ներկայացուցիչներ Միքայել Ավանեսյանն ու Դավիթ Պողոսյանը գրավել են երրորդ տեղը: Ըստ Գևորգ Կարամանուկյանի՝ դա էլ է մեծ հաջողություն. «Մենք փոքր երկիր ենք ու չունենք այն աջակցությունը, ինչ եվրոպական ավելի հզոր պետությունները: Այս տարվա մրցաշարին մեկնել ենք պետական ֆինանսավորմամբ: Կարող եմ ասել՝ չունենալով մեծ ֆինանսներ՝ բավականին լավ արդյունքներ ենք գրանցում»: Գևորգ Կարամանուկյանն ասում է՝ Հայաստանում կան բոլոր պայմանները թենիսով զբաղվելու և եվրոպական ասպարեզում մրցունակ լինելու համար. «Շատերը գուցե ասեն, թե թենիսը հայերի համար չէ, բայց ես չեմ կիսում այդ կարծիքը: Ընդհակառակը, այդ տաղանդը մեր ազգի մեջ կա: Ունեցել ենք հայազգի լավ խաղացողներ, թեև ոչ բոլորն են ներկայացրել Հայաստանը: Ինչ վերաբերում է Հայաստանում մարզվելուն և հաջողության հասնելուն, կարող եմ ասել՝ դա շատ իրատեսական է: Պարզապես այս մարզաձևը մեծ ներդրումներ է պահանջում»:

Բացի Հայաստանի՝ մինչև 14 տարեկանների հավաքականից՝ Թուրքիայում են գտնվում նաև մեր երկրի՝ մինչև 12 տարեկան տղաների և աղջիկների թիմերը, որոնք մասնակցում են Թենիս Եվրոպայի կազմակերպած ուսումնամարզական հավաքին: Անթալիայում ընթացող մրցաշարը կավարտվի մարտի 7-ին: Այսօր կմեկնարկի մրցաշարի երկրորդ փուլը, որին ևս կմասնակցեն հայ թենիսիստները: Հայաստանի՝ մինչև 14 տարեկանների հավաքականի կազմում, բացի Միքայել Ավանեսյանից և Դավիթ Պողոսյանից, մրցավայր են մեկնել նաև Լիլիթ Անտոնյանը և Սոֆի Գիդաչյանը: Մարզիչը Վահե Ավետիսյանն է: Հայաստանի՝ մինչև 12 տարեկանների հավաքականը ևս 4 մարզիկով է մասնակցում ուսումնամարզական հավաքին՝ 2 տղա և 2 աղջիկ:

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding