Վարակակիրների թիվն՝ այսօր
SOCIETYՀայաստանում մարտի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 259 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 420 757-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 8505 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 6 դեպք: Մարտի 3-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված անձանց այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1623 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 10 128-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 486 է, ընդհանուր առողջացածներինը՝ 404 157, փաստացի բուժվողներինը՝ 6472: Մեկ օրում արվել է 3382 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 906 066 թեստավորում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



