Մղարթը հունվարին գնում է ընտրությունների
POLITICSԿենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ Լոռու մարզի Մղարթ գյուղում հունվարի 24-ին նշանակված են համայնքի ղեկավարի ընտրություններ: Թեկնածուների առաջադրման եւ գրանցման ժամկետները ուղիղ համընկնում են ամենատոնական օրերին: Առաջադրումը նշանակված է դեկտեմբերի 30-ից մինչեւ հունվարի 3-ը ներառյալ, գրանցումը՝ հունվարի 3-5-ը ներառյալ: Սա նշանակում է, որ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը տոնական օրերին կաշխատի:
Նշենք, որ Մղարթը Լոռվա «քիփիլիկ» գյուղերից է՝ մոտ 450 բնակչով: Գյուղը գտնվում է Վիրահայոց լեռնաշղթայի Շեկաղբյուր լեռան հարավային լանջին՝ Ալավերդի քաղաքից 23 կմ հարավ-արեւմուտք:
Գագիկ Աղբալյան
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



