Գերմանիան դիտարկում է Ուկրաինային 2 400 զենիթային հրթիռ մատակարարելու հնարավորությունը
INTERNATIONAL NEWSԳերմանիան դիտարկում է Ուկրաինային 2 400 զենիթային հրթիռ մատակարարելու հնարավորությունը, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով կառավարության աղբյուրին։
Ավելի վաղ DPA գերմանական տեղեկատվական գործակալությունը տեղեկացրել էր, որ էկոնոմիկայի նախարարությունը հավանություն է տվել «Ստրելա» խորհրդային հրթիռների մատակարարմանը։
Աղբյուրը Reuters-ին տեղեկացրել է, որ Անվտանգության դաշնային խորհուրդը դեռեւս հավանություն չի տվել այս քայլին։ «Հրթիռները պատրաստ են տեղափոխման»,- ասել է աղբյուրը։
Ավելի վաղ Գերմանիան հայտարարել էր, որ Ուկրաինային կմատակարարի 1 000 հակատանկային հրանոթ եւ 500 Stinger զենիթահրթիռային համալիր։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



