Հայտնի է՝ երբ տեղի կունենա Վահագն Խաչատուրյանի երդմնակալությունը
POLITICSԱզգային ժողովի կողմից ՀՀ նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանի երդմնակալության համար ԱԺ հատուկ նիստը կանցկացվի մարտի 13-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
«Արմենպրես»-ի տեղեկություններով՝ ՀՀ նախագահի երդմնակալության արարողության համար համալիրում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ:
Նախագահի պաշտոնում Խաչատուրյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Խորհրդարանը Վահագն Խաչատուրյանին փակ գաղտնի քվեարկությամբ ընտրել էր մարտի 3-ին: Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է ԱԺ հատուկ նիստում, որն արտահերթ ընտրության դեպքում գումարվում է Հանրապետության նախագահի ընտրվելուց հետո 10-րդ օրը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



