Այսօր Էրեբունի վարչական շրջանում բացվեց Արդշինբանկի նոր՝ «Արգիշտի» մասնաճյուղը
ECONOMICSԵրևանի Էրեբունի վարչական շրջանում բացվել է Արդշինբանկի նոր՝ «Արգիշտի» մասնաճյուղը, հաղորդում է Արդշիբանկի մամուլի ծառայությունը։
Մասնաճյուղը տեխնիկապես հագեցած է, ինչն ավելի հարմարավետ է դարձնում բանկային ծառայություններից օգտվելու գործընթացը։ Մասնաճյուղում գործում է վճարման տերմինալ, որի միջոցով քաղաքացիները կարող են իրականացնել շուրջօրյա տարբեր գործարքներ՝ վճարել կոմունալ վճարումներ, մարել վարկեր, մուտքագրել գումար ընթացիկ և քարտային հաշիվներին, համալրել ավանդները: Մասնաճյուղը գտնվում է Էրեբունի 14/2 հասցեում:
Աշխատանքային ժամերը՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 9:15-ից 16:45, շաբաթ՝ 10:15-ից 13:45: Մասնաճյուղի հաճախորդները կարող են օգտվել բոլոր բանկային ծառայություններից ոչ միայն մասնաճյուղ այցելելով, այլ նաև առցանց:
Ինչպես բացման արարողության ժամանակ նշեց Արդշինբանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Արտակ Խաչատրյանը, Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է երկրում և նպատակ ունի յուրաքանչյուր հաճախորդի համար առավելագույն հարմարավետություն ապահովել:
«Արգիշտի» մասնաճյուղ բացելու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ բանկի հաճախորդների բազան անընդհատ և ակտիվորեն ընդլայնվում է։ Մենք փորձել ենք ստեղծել պայմաններ Էրեբունու բնակիչների ֆինանսական կարիքները լիովին բավարարելու համար՝ ինչպես թվային, այնպես էլ օֆլայն ծառայություններում»,- ասաց Ա. Խաչատրյանը:
Նշենք, որ Արդշինբանկը 2022 թվական է մուտք գործել 2 մլրդ ԱՄՆ դոլարի ակտիվներով, որը կազմում է Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 15%-ը։ Բանկի սեփական կապիտալը գերազանցել է 200 մլն ԱՄՆ դոլարը։ Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է Հայաստանի բանկային համակարգում և ներկայումս ունի 63 գործող մասնաճյուղ, որոնցից 42-ը գտնվում են մարզերում, իսկ 21-ը՝ հանրապետության մայրաքաղաքում։ Մայիսին սպասվում է Արդշինբանկի ևս մեկ մասնաճյուղի բացում՝ Կոտայքի մարզում։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։