Ուկրաինան համաձայնել է Ռուսաստանի հետ բանակցություններ վարել փակ ռեժիմում
INTERNATIONAL NEWSՈւկրաինական պատվիրակության անդամ, Ռադայում «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան Լվովում կայացած ճեպազրույցում ասել է, որ Ուկրաինան և Ռուսաստանը պայմանավորվել են բանակցություններ վարել փակ ռեժիմում, որպեսզի «գոնե ինչ-որ կերպ պայմանավորվեն», փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Իր հերթին ուկրաինական պատվիրակության մեկ այլ ներկայացուցիչ՝ նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը կոշտ է։
«Սակայն Ուկրաինայի Գերագույն հրամանատարի (նախագահ Վլադիմիր Զելենսկի) և ընդհանուր առմամբ Ուկրաինայի դիրքորոշումը նույնպես կոշտ է, ուստի բանակցությունները դժվար կընթանան, բայց դրանք կընթանան»,- ասել է նա։
Խորհրդականի խոսքով՝ ուկրաինական կողմը հստակ հասկանում է Մոսկվայի դիրքորոշումը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



