Yerevan, 02.November.2026,
00
:
00
BREAKING

«Մեր խնդիրը նախևառաջ ներքին է՝ ադեկվատ, նաև ինքնուրույն գործող իշխանության բացակայությունը». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Այն, ինչ մենք անվանում ենք ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական բախում, իրականում աշխարհաքաղաքական գործընթացի ամենակիզակետային փուլերից մեկն է: Այն Ռուսաստան-կոլեկտիվ Արևմուտք հակամարտություն է, իսկ կոլեկտիվ Արևմուտք կոչեցյալի մեջ հիմնական շարժիչ ուժը ԱՄՆ-ն է:

Այս մասին «Փաստի» հետ զրույցում նշել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական ռազմական գործողություններին, իրավիճակից բխող իրողություններին: «Իրականում մենք հիմա նոր աշխարհակարգի ձևավորման գուցե վճռորոշ փուլում ենք: Սա մի գործընթաց է, որը տեղի է ունենում դեռ 2000-ականների սկզբներից: Մասնավորապես, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2007 թ. Մյունխենի հայտնի ելույթից հետո, երբ նա հայտարարեց նաև, որ ՌԴ-ն փորձում է վերադառնալ գեոքաղաքական մեծ դաշտ՝ որպես աշխարհաքաղաքական տերություն: Այդ պահից սկսվեց նոր աշխարհակարգ ձևավորելու պայքարը»,-ասաց նա՝ շեշտելով, որ ուկրաինական ճգնաժամը, որը պայթեց դեռ 2014-ին, այս համատեքստում հստակ նպատակ ուներ:

«Խնդիր կար թույլ չտալ մեծ Եվրոպայի ձևավորում՝ Վլադիվոստոկից մինչև Լիսաբոն, իսկ նման նախագծի կողմնակիցն էին ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ԵՄ հիմնական շարժիչ ուժերը՝ մասնավորապես Գերմանիան, Ֆրանսիան, մասամբ՝ Իտալիան: Բայց ամեն ինչ արվեց, որ այդ նախագիծը իրականություն չդառնա: Ու այդ առումով Ուկրաինան ՌԴ-ի և ԵՄ-ի միջև կամուրջ լինելու փոխարեն կռվախնձոր դարձավ՝ թուլացնելով ԵՄ-ին, խնդիր լինելով նաև ՌԴ-ի համար: Մեծ հաշվով՝ Ուկրաինայում այդ նոր աշխարհակարգի ձևավորման բանավեճին ենք այսօր ականատես լինում, որի հիմնական նպատակը խաղի նոր կանոններ, նոր կարմիր գծեր սահմանելն է»,-ընդգծեց քաղտեխնոլոգը՝ այս համատեքստում հիշեցնելով, որ ռուսները դեռ 2021-ի դեկտեմբերի կեսերին էին ուլտիմատում ներկայացրել Արևմուտքին՝ ինչպես ՌԴ-ի, այնպես էլ Եվրոպայի համար»:

Իսկ ինչպե՞ս կարող է այս ամենն ազդել Հայաստանի վրա, և ո՞րն է մեր հիմնական խնդիրը: Վիգեն Հակոբյանը նախ նշեց, որ այն, ինչ տեղի է ունենում, վերաբերում է աշխարհի բոլոր երկրներին. «Գծվում է նաև ամբողջ աշխարհի անվտանգային համակարգը, որովհետև կյանքը ցույց է տալիս, որ առանց խաղի կանոնների որևէ երկիր անվտանգ իրեն չի կարող զգալ, զարգացման ուղին ևս երաշխավորված չի կարող լինել: Ի դեպ, խաղի կանոնների խախտումը չի արտահայտվում միայն զինված բախումներում: Խոսքը նաև տարբեր ինֆոդեմիաների արդյունքում աշխարհի տնտեսական, քաղաքական վերագծման գործընթացների մասին է: Վառ օրինակ էր պանդեմիան: Մեծ հաշվով, հիբրիդային պայքար է գնում՝ աշխարհի նոր կոնֆիգուրացիան, խաղի նոր կանոնները ձևավորելու համար:Ու այս տեսանկյունից յուրաքանչյուրը փորձում է իր համար առավելագույնը կորզել՝ օգտագործելով բոլոր գործիքները:

Պարզ է նաև, որ այս ամենը պետք է ազդի նաև Հայաստանի վրա՝ հաշվի առնելով, որ մեր երկիրը գտնվում է մի տարածաշրջանում, որն անընդհատ պայթյունավտանգ է: Հայաստանն աշխարհի քարտեզի վրա ամենապայթյունավտանգ կետերից մեկն է: Իսկ բուն Հայաստանը բավականին վերջերս իր թշնամու հետ հակամարտությունն անփառունակ ավարտեց: Հիմա ունենք երկիր, որի ղեկավարությունը, անվտանգության երաշխավոր լինելով հանդերձ, ինքնակամ հրաժարվել է իր հայրենիքի մի մասից՝ անվտանգությունը հանձնելով իր ռազմավարական դաշնակցին: Այս պայմաններում պարզ է, որ ինքն էլ է «վառոդի տակառի» վրա: Իրավիճակը Հայաստանի վրա ուղղակիորեն է ազդելու: Հայաստանին պետք է հետաքրքրի, թե այս ամենն ինչով է ավարտվելու, ՌԴ-ն ինչ հանգրվանի է հասնելու, քանի որ ՀՀ-ն այս աշխարհաքաղաքական հակամարտության մի կողմի՝ ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցն է»:

Նրա խոսքով, միևնույն ժամանակ, աշխարհակարգի ձևավորումը զուտ պատերազմի ավարտով չի հանգուցալուծվելու. «Դրան հետևելու են բավականին լուրջ արձանագրումներ, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական: Ու նաև այս տեսանկյունից Հայաստանին պետք է հետաքրքրի, թե ինչ ճակատագիր է ունենալու իր ռազմավարական դաշնակիցը: Հաշվի առնենք նաև, որ ՀՀ-ի համար Արևմուտքը ևս թշնամի չէ, առնվազն գործընկեր է, որոշ դեպքերում՝ ռազմավարական գործընկեր: Ազդեցությունն այս իմաստով ևս լինելու է: Եվ եթե որոշ լատինական երկրների այս ամենը կարող է որպես դիտորդ հետաքրքրել, ապա Հայաստանն ողղակիորեն և անուղղակիորեն ներգրավված է այս ամենի մեջ, ու հետևանքներից է կախված, թե որ ուղղությամբ է գնալու: Ու այստեղ դիվանագիտական, քաղաքական մեծ ու ճկուն ունակություններ ունեցող իշխանություն է անհրաժեշտ, որը նաև ունակ է ինքնուրույն մտածել, ինքնուրույն քաղաքականություն վարել: Ու եթե երեք տարի առաջ կարող էինք մտածել, կասկածել, որ այս իշխանությունը ճգնաժամային, անգամ խաղաղ պայմաններում կառավարման ունակություն բացարձակ չունի, ապա կյանքը ցույց տվեց, որ այս իշխանությունը «լուզերների»` անհաջողակների իշխանություն է, որոնց միակ հաջողությունը եղած ընտրազանգվածին մանուպուլ յացիայի ենթարկելու ունակությունն է: Նաև պատմական այս փուլում Հայաստանի բնակչության՝ իր ճակատագիրն իր ձեռքը վերցնելու կամքի բացակայությունը, որը ևս այս իշխանության հաջողությունն է»:

Նրա խոսքով, ամեն դեպքում, այս ամենը չի կարող որևէ առնչություն ունենալ այսօրվա իրավիճակում ադեկվատ գործողություններ և արձագանք տալու անհրաժեշտության հետ. «Այս առումով մեր խնդիրը, բնականաբար, նախևառաջ ներքին է: Մեր խնդիրը, ըստ էության, ադեկվատ, նաև ինքնուրույն գործող իշխանության բացակայությունն է: Ի վերջո, հիմա Հայաստանը, առավել քան երբևէ, արտաքին կառավարման տակ գտնվող երկիր է, ինչը տեղի է ունեցել այսօրվա իշխանության վարած քաղաքականության արդյունքում: Սա պարտության ու այդ պարտությունը կապիտուլ յացիայի փաստաթղթով արձանագրելու հետևանքն է»:

Արձագանքելով իրողությունների նկատմամբ ոչ համարժեք ընկալումներին նաև հասարակության շրջանում՝ քաղտեխնոլոգը մի քանի հանգամանք առանձնացրեց՝ առաջինը մատնանշելով մանիպուլ յացիաների կիրառումը: «Մանիպուլ յացիաների գործիքակազմն օգտագործվում էր տարիներ շարունակ՝ անգամ մինչև 2018-ը: Աստիճանաբար տեղի էր ունենում մի գործընթաց, ըստ որի, Հայաստանում իշխանության պետք է գար մի ուժ, որը 2018-ից հետո պետք է տեղավորվեր աշխարհի նոր վերաբաժանումների սխեմայի մեջ՝ իր ուրույն դերակատարությունն ունենալով մասնավորապես հայ-ադրբեջանական, Արցախյան հակամարտությունում: Այդ իսկ պատճառով, նախապատրաստվում էր մի հասարակություն, որն արժեհամակարգային առումով պետք է հոգներ ավանդական հայ լինելուց:

Պատկերավոր ասած՝ պետք էր ձևավորել հայի մի նոր տեսակ, որը կզբաղվեր ինքնախաբեությամբ, կմտածեր, որ իր հետագա բարեկեցությունը գլոբալիստ դառնալով է պայմանավորված լինելու: Մտցնում էին այն գաղափարը, որ եթե նախկիններին «քշի» ու հարևանների հետ ոչ մի խնդիր չունենա, ապա կսկսի միանգամից որպես եվրոպացի ապրել: Մանիպուլ յացիաների արդյունքում ձևավորվեց հասարակության մի ամորֆ հատված, որը ո՛չ կռվող էր, ո՛չ արժեհամակարգ պահպանող էր ու բացարձակապես պորտաբույծի հոգեբանությամբ սպասելու էր, որ նորերը նախկիններին մերժելուց հետո իրենց փոխարեն ամեն ինչ անելու են»,-ասաց քաղտեխնոլոգը՝ կրկին շեշտելով, որ խոսքը ամբողջ հասարակության մասին չէ: «Վերոնշյալ հատվածն այն աստիճանի է դեգրադացված, որ մտածում է, թե Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունն իր հետ որևէ կապ չունի, ինքն ընդամենը թամաշայի կարգավիճակում երկրպագու է: Ու այդ տրամաբանությամբ մի մասը ուկրաինացիներին է փնովում, մյուս մասը՝ ռուսներին՝ ամեն մեկն ունենալով իր «պատճառաբանությունը»:

Պորտաբույծների, դեգրադացված լինելու թերարժեքությամբ տառապող մարդկանց կույտի հոգեբանություն է սա, որոնք որոշ շնչող էակների նման սպասում են, թե, վերջիվերջո, ով է հաղթելու, որ իրենց տիրի: Նույնը վերաբերում է նաև իշխանությանը, որը հասկանում է՝ ուզի, թե ոչ, այս տարածաշրջանում ազդեցության երկու լծակ կա՝ Ռուսաստան և Թուրքիա: Գոյություն ունի նաև երկու սցենար: Հիմա պաշտոնապես որևէ ռեակցիա չտալով, լավագույն դեպքում հերթապահ հայտարարություններ անելով, անգամ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը տապալելու մեխանիզմով, «մատ ու ուրիշ բան թափ տալով»՝ ամեն ինչ անում են, որ ռուս-արևմտյան բախման շուրջ տեսակետ չարտահայտեն: Այն, ինչ չորեքշաբթի օրը եղավ ԱԺում, արվեց հենց դրա համար: Հենց դա էր մանիպուլ յացիան: Նիկոլ Փաշինյանի այդ պոռթկումը, այդ թատերական ներկայացումն իր պատճառն ուներ: Նա հասկանում էր, որ հարցուպատասխանի ժամանակ գոնե ինչ-որ մի հայտարարություն պետք է անի այդ հակամարտության շուրջ ՀՀ իշխանությունների մոտեցման մասին: Մինչդեռ ամեն ինչ արեց, որ թեման տապալվի, ձևաչափը ևս, ու ինքն էլի հարցից «թռնի»»,- հավելեց Վ. Հակոբյանը:

Նա շեշտեց, որ այս պահվածքը նաև վախերի արդյունք է, քանի որ մոտեցում չունեցող իշխանություն է, որը «նստած է թախտին, սպասում է բախտին». «Այս դեպքում սպասում է, թե ով է իրեն, ի վերջո, տիրանալու: Հասկանում է, որ ռուսների հաղթելու դեպքում պետք է ռուսական նախագծերում ընդգրկվի: Եթե ռուսները չեն հաղթում, արդեն ավելի հիպեր տեմպերով կփորձի մտնել թուրք-ադրբեջանական- անգլիական նախագծերի մեջ: Մեծ հաշվով, բախտին տրվելու այն իներտությունը, որը կա հասարակության վերոնշյալ հատվածի մոտ, բնորոշ է նաև իշխանությանը: Բարեբախտաբար, այդ մոտեցումը ամբողջ հասարակությանը չի վերաբերում, ավելին՝ աստիճանաբար սկսում է փոխվել ու պակասել»:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice