Մեքենան ընկել է գետը. 22-ամյա վարորդը մահացել է
SOCIETYՄարտի 4-ին ոստիկանության Ստեփանավանի բաժին 53-ամյա մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ որդին՝ 2000 թ. ծնված Մելսիկ Հովսեփյանը, մարտի 3-ին, ժամը 21.00-ի սահմաններում, իր «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել տնից և չի վերադարձել: Հայտնում է ՀՀ Ոստիկանությունը։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և փնտրողական աշխատանքների շնորհիվ Ստեփանավան քաղաքի ոլորաններում՝ Ձորագետ գետի՝ կամրջի տակով անցնող հատվածում հայտնաբերվել է «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ավտոմեքենան կամրջի վրա դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 60 մ բարձրությունից ընկել գետը:
Ավտոմեքենայում հայտնաբերվել է Մելսիկ Հովսեփյանի դին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



