«Կատակ մի՛ արա, մամա». ինչպես են Սիրուշոյի որդիներն արձագանքում երգչուհու հղիության լուրին (տեսանյութ)
LIFEԵրգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր էջում հուզիչ տեսանյութ է հրապարակել, որում ամուսնու` Լևոն Քոչարյանի հետ որդիներին հայտնում են, որ իրենց ընտանիքում համալրում է սպասվում:
«Մենք մի հատ էլ ենք բալիկ ունենալու», - ասում է Սիրուշոն իր որդիներին:
Հաջորդ կադրերում Ռոբերտը և Միքայելն արձագանքում են` «Կատակ մի արա, մամա»,- ապա հետաքրքրվում` քույրիկ են ունենալու, թե եղբայր:
«Քույրիկ եմ ուզում», «Ես էլ բրատիկ եմ ուզում»,- ասում են երգչուհու տղաները:
Հիշեցնենք, որ Լևոնն ու Սիրուշոն ամուսնացել են 2009 թվականի հունիսի 6-ին` երկար ժամանակ ընկերություն անելուց հետո։
Նրանք այժմ ունեն 2 որդի։ Նրանց առաջնեկի անունը Ռոբերտ է, կրտսեր որդու անունը` Միքայել։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



