Վիլնյուսում ծեծի են ենթարկել ռուս դիվանագետին
INTERNATIONAL NEWSՎիլնյուսում անհայտ անձինք հարձակվել և ծեծի են ենթարկել ռուս դիվանագետի: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
«Լիտվայի մայրաքաղաքում ռուս դիվանագետի վրա հարձակվել են ֆիզիկական ուժի կիրառմամբ, փորձեր են արվել ճնշում գործադրել դեսպանի վրա։ Մեր ներկայացուցչություններն արդեն համապատասխան նոտաներ են ուղարկել, սակայն Բալթյան իշխանությունների ձեռնարկած միջոցները ռուսական արտաքին առաքելությունների պաշտպանության համար ակնհայտորեն անբավարար են»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Լիտվայում Ռուսաստանի դեսպանատունը նոտա է հղել այս երկրի արտաքին գործերի նախարարությանը՝ դիվանագետներին ուղղված սպառնալիքների և դեսպանի վրա ճնշում գործադրելու փաստերի առնչությամբ։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



