«Ուկրաինան շատ մոտ էր միջուկային զենք ստեղծելուն»
INTERNATIONAL NEWSՎլադիմիր Զելենսկու խոսքերը Մյունխենում Ուկրաինայի միջուկային կարգավիճակի վերաբերյալ հավակնությունների մասին պատահական չէին, այն կարող է իրականություն դառնալ շատ մոտ ապագայում, ՌԻԱ Նովոստիին ասել է ռուսական իրավասու գերատեսչություններից մեկի ներկայացուցիչը։
«Փետրվարին Մյունխենի անվտանգության համաժողովում Զելենսկու հայտարարությունը Ուկրաինայի համար միջուկային կարգավիճակ ստանալու հնարավորության մասին պատահական չէր: 1994 թվականին միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին միանալուց անմիջապես հետո՝ որպես ոչ միջուկային պետություն, Ուկրաինան սկսեց իրականացնել НИОКР (հետազոտական, մշակման աշխատանքներ.-խմբ.)՝ տեխնոլոգիական հիմքեր ստեղծել սեփական միջուկային զենքը ստեղծելու համար»,- ասել է գործակալության աղբյուրը:
Նրա խոսքով, այս աշխատանքները հստակ արտահայտված գործնական ուղղվածություն և աճող ակտիվություն են ձեռք բերել 2014 թվականին՝ Պյոտր Պորոշենկոյի լուռ հրահանգով, ով այն ժամանակ զբաղեցրել է նախագահի պաշտոնը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



