ԱՄՆ-ի Կոնգրեսը մտադիր է հավանություն տալ Ուկրաինայի օգնության համար 10 մլրդ դոլարի տրամադրմանը
INTERNATIONAL NEWSԿոնգրեսը պլանավորում է այս շաբաթ հավանություն տալ 10 միլիարդ դոլարի տրամադրմանն Ուկրաինային: Այդ մասին ասված է նամակում, որն օրենսդիրներին է հղել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչիների պալատի խոսակ Նեսնսի Փելոսին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«(ԱՄՆ-ի նախագահ Ջո) Բայդենի վարչակազմը պահանջել է Ուկրաինայի համար հումանիտար, ռազմական և տնտեսական օժանդակություն 10 միլիարդ դոլարի չափով,- ասված Է ուղերձում:- Կոնգրեսը պլանավորում է սույն արտակարգ ֆինանսավորմանը հավանություն տալ այս շաբաթ»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավաների դիմումի:
Նա ընդգծել է, որ Մոսկվայի պլանների մեջ Ուկրաինայի տարածքների օկուպացում չի մտնում, նպատակը երկրի ապառազմականացումն է և դենացիֆիկացիան: Դրանից հետո ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, ինչպես նաև մի շարք այլ պետություններ հայտարարել են, որ պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի ֆիզիկական և իրավական անձանց դեմ: