Վահե Հակոբյանը հավաստիացրել է, որ երբեք բաժնեմաս չի ունեցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում
POLITICSԵս երբեք բաժնեմաս չեմ ունեցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Այս մասին մարտի 7-ին Ազգային ժողովի ճեպազրույցում ասել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
Պատգամավորի խոսքով՝ ինքը հոգնել է նման խոսակցություններից։ «Ես հոգնել եմ խոսել այդ մասին։ Ես բաժնեմաս չունեմ, երբեւիցե չեմ ունեցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Մինչեւ 2016թ. ես եղել եմ ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալը, 2016-2018թթ.՝ Սյունիքի մարզպետը, 2019 թվականից՝ խորհրդի անդամ, բայց մինչեւ 2020թ. օգոստոսի 2-ը»,- ասել է Հակոբյանը։ Նա հավաստիացրել է, որ իր մասնակցությունը կոմբինատի կյանքին սահմանափակվել է միայն դրանով։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



