Mercedes-ը բախվել է բետոնե արգելապատնեշին, կողաշրջվել է. վարորդի դին հայտնաբերվել է մեքենայից դուրս
SOCIETYՄարտի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:15-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 67-ամյա Գրիշա Ղազարյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 55-րդ կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվելով՝ հարվածել քարերին և կողաշրջվել: Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Գ. Ղազարյանը տեղում մահացել է:
Օպերատիվորեն ժամանել է Թալինի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են նրա մահը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



