Պուտինին չի հաջողվի հաղթել Ուկրաինային. Բայդեն
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահություն է հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին չի հաջողվի ամբողջությամբ գրավել Ուկրաինան։ Ամերիկացի առաջնորդը նշել է ուկրաինացիների խիզախությունը և ընդգծել, որ նրանք «ոգեշնչում են ողջ աշխարհին»։
Միացյալ Նահանգների ղեկավարը համապատասխան հայտարարություններով հանդես է եկել երեքշաբթի օրը՝ մարտի 8-ին: Տեսանյութը հեռարձակել է «Ամերիկայի ձայնը» յութուբյան ալիքը։ «Պուտինին չի հաջողվի հաղթել Ուկրաինային»,- ասել է Բայդենը։
Նա նշել է, որ վերջին օրերին Ուկրաինայի ժողովուրդն իր խիզախությամբ ոգեշնչել է ողջ աշխարհին։
«Ուկրաինան երբեք չի գրավվի Պուտինի կողմից, նա կարող է գրավել մեկ քաղաք, բայց չի կարող գրավել ամբողջ երկիրը»,- վստահ է ԱՄՆ նախագահը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



