Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ ռուս ռազմագերիները կաշխատեն երկրի տնտեսության վերականգման վրա
INTERNATIONAL NEWSՌուս ռազմագերիները ժամանակի ընթացքում կաշխատեն Ուկրաինայի տնտեսության վերականգման վրա: Այս մասին ասել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Եվգենի Ենինը։ Այս մասին հաղորդում է 24tv.ua-ն:
Հարցին՝ արդյոք գերիներ պահելը դժվարություն չէ՞ Ուկրաինայի տնտեսության համար, նա պատասխանել է. «Մենք կօգտագործենք Ժնևի կոնվենցիաների բոլոր հնարավորությունները, այսինքն՝ աշխատուժի օգտագործումը և այլն։ Այսինքն՝ այդ բոլոր մարդիկ հետո կաշխատեն Ուկրաինայի տնտեսության վերականգման վրա»։
Ենինը նաև նշել է, որ «Ուկրաինան խստորեն կպահպանի միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը»։

1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



