Լեհաստանը պատրաստ է իր բոլոր «ՄիԳ-29» կործանիչները Գերմանիայում ամերիկյան ավիաբազային փոխանցել
INTERNATIONAL NEWSԼեհաստանի կառավարությունը պատրաստ է իր բոլոր «ՄիԳ-29» կործանիչները Գերմանիայում ամերիկյան ավիաբազային փոխանցել։
«Նախագահի եւ կառավարության խորհրդակցություններից հետո Լեհաստանի Հանրապետության իշխանությունները պատրաստ են իրենց բոլոր «ՄիԳ-29» կործանիչները անհապաղ եւ անհատույց տեղակայել Ռամշտայն ավիաբազայում՝տրամադրելով դրանք ԱՄՆ-ին»,- ասվում է Լեհաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Միաժամանակ Լեհաստանը ԱՄՆ-ին խնդրում է իրեն տալ նախկինում օգտագործված ինքնաթիռները, որոնք շահագործման համապատասխան հնարավորություններ ունեն։ Լեհաստանը պատրաստ է անհապաղ պայմաններ սահմանել ինքնաթիռների գնման համար։
Լեհաստանի կառավարությունը նաեւ խնդրում է ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցներին, որոնք «ՄիԳ-29» ունեն, նույն կերպ վարվել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



