Ավստրիան կասեցնում է կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման մասին օրենքը
INTERNATIONAL NEWSԱվստրիայի կառավարությունը որոշել է կասեցնել պարտադիր պատվաստումների մասին օրենքը, որն ուժի մեջ է մտել այս տարվա փետրվարին։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Ավստրիայի դաշնային կանցլերի գրասենյակում Եվրոպական հարցերի և սահմանադրության նախարար Կարոլին Էդշտադլերը, գրում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով, կառավարությանն առընթեր հատուկ փորձագիտական հանձնաժողովը խորհուրդ է տվել ժամանակավորապես հրաժարվել կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստումներից՝ առողջապահական համակարգում կայուն իրավիճակի պատճառով։
«Առողջապահության նախարարի հետ խորհրդակցություններից հետո մենք հանգել ենք որոշման՝ հետևել հանձնաժողովի առաջարկին և, ըստ այդմ, կասեցնել պարտադիր պատվաստումը»,- ասել է Էդստադլերը Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



